Author Archives: Miqayel

Վինիսիուսը որակազրկվել է 📸

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը որակազրկվել է և բաց կթողնի Լա լիգայի 18-րդ տուրի «Սևիլիայի» դեմ հանդիպումը։ Բրազիլացի ֆուտբոլիստը 17-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում (3:3) Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 5-րդ դեղին քարտն է ստացել։ 24-ամյա ֆուտբոլիստը 74-րդ րոպեին դժգոհել է գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերայի կայացրած որոշումից։ Վինիսիուսն այնքան բուռն է արտահայվել, որ մրցավարը ստիպված է […]

Սևիլիան հրաժեշտ է տվել լեգենդար Խեսուս Նավասին 🎥

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթել է «Սելտային»։ Հանդիպումից հետո «Սևիլիան» հրաժեշտ է տվել ակումբի լեգենդար ավագ Խեսուս Նավասին։ 39-ամյա ֆուտբոլիստը տնային վերջին հանդիպումն է անցկացրել. նա դեկտեմբերի 22-ին Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա հանդիպումից հետո ավարտելու է կարիերան։ Նավասն անդալուզյան ակումբում հանդես է եկել 2001-2013 և 2017-2024 թթ.` […]

Բարսեղյանը ծանր վնասվածք է ստացել և տևական ժամանակով շարքից դուրս մնացել

Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Սլովակիայի Nike Liga-ի 18-րդ տուրի «Դունայսկա Ստրեդայի» դեմ խաղից (2:1) հետո հաստատել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ծանր վնավսածք է ստացել։ «Կազմում ստիպված էի մի շարք փոփոխություններ կատարել։ Տիգրան Բարսեղյանը մկան է կտրել և կբացակայի 4-6 շաբաթով»,- 60-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Սլովակիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։ […]

Տորինոյի հարձակվողի` դաշտի կենտրոնից խփած ֆանտատսիկ գոլը 🎥

Իտալական Ա սերիայի 16-րդ տուրում «Տորինոն» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է «Էմպոլիին»։ Հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփել է շոտլանդացի հարձակվող Չե Ադամսը, որն աչքի է ընկել դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով։ 28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 17 խաղում խփել 5 գոլ, կատարել 2 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]

Ծանրամարտի ԱԱ. Մրցահարթակ դուրս կգա օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը։ 25-ամյա ծանրորդը հանդես կգա +109 կգ քաշային կարգում, որի A խմբի պայքարը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:30-ին։ Նա երկամարտի համար պատվիրել է նախնական 460 կիլոգրամ։ Այս քաշային կարգում Լալայանի հիմնական մրցակիցը լինելու է Բահրեյնը ներկայացնող, օլիմպիական փոխչեմպիոն […]

Թրիլեր Վալյեկասում. Ռեալն ու Ռայո Վալեկանոն գերգոլառատ ոչ-ոքի գրանցեցին 🎥

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Կամպո դե Վալյեկաս» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր ու թրիլերային սցենարով, որն ավարտվեց 3:3 հաշվով։ «Ռայոն» առաջին խաղակեսում Ունայի Լոպեսի ու Աբդուլ Մումինի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացավ, սակայն «արքայական» ակումբը նախքան ընսմիջում կարողացավ ոչ միայն կրճատել, այլև հավասարեցնել հաշիվը. աչքի […]

Արսենալը կրկին չհաղթեց` միավորներ կորցնելով Էվերթոնի դեմ խաղում

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում մրցեց «Էվերթոնի» դեմ։ «Զինագործները», չնայած ամբողջ հանդիպման ունեին խաղային ու տարածքային հսկայական առավելութուն, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկորդ խաղում անընդմեջ ոչ-ոքի խաղաց և 30 միավորով երրորդ տեղում է։ «Իրիսները» 15 միավորով 15-րդն են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]

Թրիլեր «Էնֆիլդում». Լիվերպուլը 10 ֆուտբոլիստներով ոչ-ոքի կորզեց Ֆուլհեմից 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպումն անաչփ անհաջող մեկնարկեց մերսիսայդյան ակումբի համար։ «Հովեկները» 11-րդ րոպեին Անդրեաս Պերեյրայի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, իսկ 17-րդ րոպեին տանտերերն Էնդրյու Ռոբերտսոնի վերջին հույսի խախտման պատճառով մնաց 10 ֆուտբոլիստներով։ Արնե Սլոթի գլխավորած թիմը 47-րդ րոպեին Կոդի Գակպոյի գոլի շնորհիվ խփեղ պատասխան գոլը, սակայն […]

Բավարիան ձախողվեց` Բունդեսլիգայում կրելով առաջին պարտությունը 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում մրցեց «Մայնցի» դեմ։ Տանտերերը կարողացան խոշոր անակնկալ մատուցել ու հաղթել 2:1 հաշվով։ Բո Հենրիքսենի գլխավորած թիմից դուբլ գրանցեց հարավկորեացի վինգեր Ջե Սոն Լին։ «Ռեկորդ մայսթերի» միակ գոլը խփեց Լերոյ Սանեն։ «Բավարիան» 2024/25 մրցաշրջանում Բունդեսլիգայում կրեց առաջին պարտությունը և 33 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մայնցը» 22 […]

Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց և վնասվածք ստացավ 🎥

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել 109 կգ քաշային կարգի ծանրորդները։ Հայաստանն այդ քաշային կարգում ներկայացնում է Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը։ 21-ամյա ծանրորդը պոկում վարժություն 183 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց։ Նա երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ չկարացավ բարձրացնել 188-կիլոգրամանոց ծանրաձողը։ Վերջին մոտեցման ժականակ Կարապետյանը նաև […]

1 383 384 385 386 387 2,104