Բարսելոնան մոտ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելուն
Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոնաթան Տահը մոտ է կարիերան «Բարսելոնայում» շարունակելուն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, կատալոնական ակումբը նոյեմբերից բանակցում է 28-ամյա ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ։ Այժմ կողմերը համաձայնության հասնելու հարցում մեծ առաջընթաց ունեն։ Գերմանացի պաշտպանը «բլաուգրանայի» կազմը համալրելու է ոչ թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այլ 2025 թ. ամռանը, երբ […]