Author Archives: Miqayel

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյի» դեմ։ «Բլաուգրանան» ամբողջ հանդիպման ընթացքում ուներ տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ էլ խփեցին Էրիկ Գարսիան ու Պաբլո Տոռեն։ 21-ամյա Պաբլո Տոռեն նաև երկու գոլային փոխանցում կատարեց` օգնելով աչքի ընկնել […]

«Արսենալը» թանկարժեք միավորներ կորցրեց 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Զինագործները» չկարողացան կոտրել «ճայերի» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Լոնդոնյան ակումբից հաշիվը 16-րդ րոպեին բացեց Էթան Նվաներին, որին տանտերերը 61-րդ րոպեին պատասխանեցին Ժոաո Պեդրոյի իրացրած դիպում 11-մետրանոց հարվածով։ Միկել Արտետայի գլխավորած թիմը 40 միավորով երկրորդ տեղում է և 5 միավորով հետ է առաջատար «Լիվերպուլից»։ Մերսիսայդյան […]

«Նապոլին» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Ֆիորենտինային»🎥

Իտալիայի Ա սերիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» մրցակցի դաշտում մրցեց «Ֆիորենտիայի» դեմ։ Հյուրերը տպավորիչ հանդիպում անցկացրեց և հաղթեց 3:0 հաշվով։ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից գոլերը խփեցին Դավիդ Ներեսը, Ռոմելու Լուկակուն և Սքոթ Մաքթոմինեյը։ Նեապոլյան ակումբը վաստակեց 44 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ֆիորենտինան» տնային խաղերում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը, մնաց 32 միավորով և […]

Բարբաստրո – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 📸

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բարսելոնան» մրցակցի դաշտում կմրցի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բարբաստրոյի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 22:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Սավինիոյի ու Հոլանդի բենեֆիսը. Ման. Սիթին խոշոր հաշվով հաղթեց Վեսթ Հեմին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Քաղաքաբնակները» վստահ հանդիպու անցկացրին և 4:1 հաշվով հաղթեցին «մրճահարներին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից փայլեցին Էրլինգ Հոլանդն ու Սավինիոն։ Նորվեգացի հարձակվողը երկու գոլ խփեց բրազիլացի վինգերի երկու ասիստից հետո։ Տանտերերից մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը, իսկ Վլադիմիր Ցոուֆալը գրավեց […]

Նյուքասլը շարունակում է հաղթարշավը` Տոտենհեմին նույնպես մատնելով պարտության 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի առաջին խաղում «Նյուքասլը» Լոնդոնում հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ «Կաչաղակները» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարան և մրցակցին պարտության մատնեցին 2:1 հաշվով։ «Խթաններից» 4-րդ րոպեին հաշիվը բացեց Դոմինիկ Սոլանկեն, որին մրցակիցը հետագայում պատասխանեց Էնթոնի Գորդոնի ու Ալեքսանդր Իսակի դիպուկ հարվածներով։ Էդի Հաուի գլխավորած թիմը 35 միավորով 5-րդ տեղում է, «Տոտենհեմը» 24 միավորով 11-րդն […]

Մոդրիչը` Ռեալի պատմության ամենատարեց գոլի հեղինակ 🎥

Լուկա Մոդրիչը, Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում գրավելով «Վալենսիայի» դարպասը, դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատարեց գոլի հեղինակը։ Mister Chip-ը հայտնում է, որ խորվաթ ֆուտբոլիստն այդ ցուցանիշով գերազանցել է Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը։ Մոդրիչը «Վալենսիայի» դեմ խաղում աչքի է ընկել 39 տարեկան և 119 օրականում, իսկ հունգարացի լեգենդար Պուշկաշը 1966 թ. «արքայական» ակումբում վերջին […]

Վրաստանի հավաքականի հարձակվող հանդես կգա Բունդեսլիգայում

Բունդեսլիգա-2-ը ներկայացնող «Կարլսռուհեի» հարձակվող Բուդու Զիվզիվաձեն տեղափոխվել է «Հայդենհայմ»։ Գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ վրացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ «Հայդենհայմը» չի բացահայտել, թե որքան է վճարել նրա տեղափոխության համար։ 30-ամյա հարձակվողը 12 գոլով գլխավորում է Բունդեսլիգա-2-ի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Նա «Կարլսռուհեում» հանդես էր […]

Թրիլեր «Մեստալիայում». Ռեալը 10 ֆուտբոլիստներով ֆանտաստիկ comeback արեց Վալենսիայի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» «Մեստալիա» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ «չղջիկները» Ուգո Դուրոյի` 27-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։ 55-րդ րոպեին «արքայական» ակումբը 11-մետրանոց վաստակեց, սակայն Ջուդ Բելինգեմի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ 60-րդ րոպեին Կիլիան Մբապեն, ի […]

Վինիսիուսի ոչ սպորտային պահվածքն ու կարմիր քարտը Վալենսիայի դեմ խաղում 🎥

Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցում է «Վալենսիայի» դեմ։ «Արքայական» ակումբից 79-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար դաշտից հեռացվեց Վինիսիուսը։ Բրազիլացի հարձակվողը դրվագներից մեկում հարվածեց մրցակցի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկիին, ինչից հետո գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրատոն դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու կարմիր քարտ ցույց տվեց նրան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]

1 372 373 374 375 376 2,104