Author Archives: Miqayel

Կյանքից անժամանակ հեռացել է Փյունիկի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

27 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն […]

ՊՍԺ-ն 12-րդ անգամ դարձավ Լիգա 1-ի չեմպիոն

Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում «Մոնակոն» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվեց «Լիոնին»։ Այդ պարտությունից հետո Լիգա 1-ի առաջատար ՊՍԺ-ն անհասանելի դարձավ մրցակիցների համար և առաջնության ավարտից 3 տուր առաջ 12-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Փարիզյան ակումբի ակտիվում կա 70 միավոր։ «Մոնակոն», 58 միավորով, երկրորդն է, իսկ «Լիոնը» վաստակեց 44 միավոր` բարձրանալով 7-րդ տեղ։ Հ․Գ․ միացե՛ք […]

Ման. Սիթին շարունակում է չեմպիոնական պայքարը` հաղթելով Նոթինգհեմ Ֆորեսթին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի թիմը հերթական հաղթանակը տարավ` առավելության հասնելով 2:0 հաշվով։ «Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Յոշկո Գվարդիոլն ու Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց 21-րդ գոլն ու միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 79 […]

Ներկայացում Լոնդոնում. Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Տոտենհեմին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ «Զինագործները» փայլուն առաջին խաղակես անցկացրին և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Գիլելմո Վիկարիոյի դարպասը. աչքի ընկան Բուկայո Սական, Կայ Հավերցը, իսկ Պիեր Հոյբերգը գրավեց սեփական դարպասը։ Մինչև 64-րդ րոպեն ամեն ինչ Միկել Արտետայի թիմի վերահսկողության տակ էր, սակայն հյուրերի դարպասապահ […]

Ինտերը հաղթեց Տորինոյին. Մխիթարյանը` ասիստի հեղինակ 🎥

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում նորընծա չեմպիոն «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում «ներաձուրիները» երկրորդ խաղակեսի մեկնարկում երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Միլանյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Հական Չալհանօղլուն։ Սիմոնե Ինձզագիի թիմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականկ նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 56-րդ րոպեին կատարեց […]

Տոտենհեմ – Արսենալ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում կկայանա հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Տոտենհեմը» սեփական մարզադաշտում կընդունի առաջնության առաջատար «Արսենալին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը Տորինոյի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Ինտերը» տանը մրցում է «Տորինոյի» դեմ։ «Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 56-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Հական Չալհանօղլուին։ Վերջինս դիպում հարվածով բացեց հաշիվը։ Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց 8-րդ գոլային փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեսիի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը. Ինտեր Մայամին խոշոր հաշվով հաղթանակ տարավ 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրեց «Նյու Ինգլանդ Ռևոլուշնի» դեմ։ Չնայած «Ինտեր Մայամին» գնդակ բաց թողեց արդեն 1-ին րոպեին, Խերարդո Մարտինոյի թիմը, Լեո Մեսիի գլխավորությամբ, փայլուն հանդիպում անցկացրեց և հաղթեց 4:1 հաշվով։ Մեսին հերթական տպավորիչ հանդիպումն անցրացեց և դարձավ դուբլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա արգենտինացին ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում 7 խաղում […]

Բայերը հերթական թրիլերային ոչ-ոքին կորզեց ու շարունակեց անպարտելիության անհավանական շարքը🎥

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բայերը» տանը մրցեց «Շտուտգարտի» դեմ խաղում։ Թվում էր` այս խաղում կընդհատվի «Բայերի» անպարտելիության անհավանական շարքը, սակայն Խաբի Ալոնսոյի թիմը հերթական թրիլերային ոչ-ոքին կորզեց։ «Շտուտգարտը» Քրիստիան Ֆյուրիխի և Դենիս Ունդավի խփած գոլերի շնորհիվ 57-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն «դեղագործները» կարողացան խուսափել պարտությունից։ Տանտերերի կազմից 62-րդ րոպեին աչքի […]

Ման. Յունայթեդը խաղավերջում բաց թողեց հաղթանակը Բարնլիի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բարնլիի» դեմ։ «Կարմիր սատանաները» կրկին անհաջող հանդիպում անցկացրին և միավորներ կորցրին. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հաշիվը 79-րդ րոպեին բացեց Էրիկ Տեն Հագի թիմի բրազիլացի վինգեր Անթոնին, սակայն 87-րդ րոպեին հյուրերի հարձակվող Զեքի Ամդունին դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու խփեց «Բարնլիի» պատասխան գոլը։ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց […]

1 370 371 372 373 374 1,919