«Բարսելոնան» վստահ խաղով հաղթեց «Ատլետիկին»` դուրս գալով Սուպերգավաթի եզրափակիչ 🎥
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։ «Բլաուգրանան» վստահ հանդիպում անցկացրեց և բասկյան ակումբին հաղթեց 2:0 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի գոլերը խփեցին Գավին ու Լամին Յամալը։ Այսպիսով, կատալոնական ակումբը դուրս եկավ Սուպերգավաթի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում Մադրիդի «Ռեալը» հունվարի 9-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած, մրցելու է «Մալյորկայի» դեմ։ […]