Ներկայացում Լոնդոնում. Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Տոտենհեմին 🎥

Ներկայացում Լոնդոնում. Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Տոտենհեմին 🎥

28/04/2024 - 19:01

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։

«Զինագործները» փայլուն առաջին խաղակես անցկացրին և նախքան ընդմիջում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Գիլելմո Վիկարիոյի դարպասը. աչքի ընկան Բուկայո Սական, Կայ Հավերցը, իսկ Պիեր Հոյբերգը գրավեց սեփական դարպասը։

Մինչև 64-րդ րոպեն ամեն ինչ Միկել Արտետայի թիմի վերահսկողության տակ էր, սակայն հյուրերի դարպասապահ Դավիդ Ռայան կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից օգտվեց Քրիստիան Ռոմերոն և կրճատեց հաշվի տարբերությունը։

87-րդ րոպեին էլ «խթանները» 11-մետրանոց վաստակեցին, որը դիպուկ իրացրեց Հին Մին Սոնը։ Խաղավերջում Անգե Պոստկօղլուի թիմին ավելին անել չհաջողվեց։

«Արսենալը» հաղթեց 3:2 հաշվով, վաստակեց 80 միավոր և 4 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին»։ Պեպ Գվարդիոլայի թիմը, մրցակցի համեմատ երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Տոտենհեմը», 60 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023