Author Archives: Miqayel

Նեյմարը դաշտից հեռացվել է մրցակցի դարպասը ձեռքով գրավելու պատճառով 🎥

Բրազիլիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է գործող չեմպիոն «Բոտաֆոգոյին»։ Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև աստղային վինգեր Նեյմարը, որը 76-րդ րոպեին ձեռքով գրավել է մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Դավի Լասերդան նկատել է դա ու ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտը ցույց տվել` հեռացնելով նրան դաշտից։ Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն […]

Goal-ը ՉԼ եզրափակիչից հետո թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը

Հեղինակավոր Goal.com պարբերականը Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո ներկայացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը. Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով ջախջախել է «Ինտերին»։

«Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն հեռացավ ակումբից ու տեղափոխվեց Ռուսաստան

«Արարատ-Արմենիայի» վինգեր Տենտոն Յենեն տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքել. այն ուժի մեջ կլինի 2028 թ. հունիսի 5-ը ներառյալ։ Նիգերիացի եզրային հարձակվողը «Արարատ-Արմենիայում» հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից, 113 խաղում խփել է 46 գոլ, կատարել 24 ասիստ։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։ «Բալթիկան» […]

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը 📸

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ – Ջանլուիջի Դոնառումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի, Մարկինիոս, Նունու Մենդեշ (բոլորը` ՊՍԺ), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)։ Կիսապաշտպաններ – Վիտինիա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»), Լամին Յամալ, Ռաֆինիա (երկուսն էլ` «Բարսելոնա»)։ Հարձակվողներ – Դեզիրե Դուե, Ուսման Դեմբելե (երկուսն էլ` ՊՍԺ)։ Հիշեցնենք, որ փարիզյան գրանդ ՊՍԺ-ն […]

Մեսիի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը! «Ինտեր Մայամին» ջախջախեց «Կալամբուս Քրյուին» 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կալամբուս Քրյուի» նկատմամբ։ Տանտերերից հերթական ֆանտաստիկ բենեֆիսն է ունեցել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը երկու գոլ է խփել ու երեք ասիստ կատարել։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի են ընկել նաև Տադեո Ալենդոն, Լուիս Սուարեսն ու Ֆաֆա […]

ՉԼ. «Ինտերը» մրցաշարում երբևէ ամենախոշոր հաշվով պարտությունն է կրել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել ՊՍԺ-ից ու ակումբային հակառեկորդ գրանցել, հայտնում է Transfermarkt-ը։ «Ներաձուրին» մրցաշարում կրել է ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Նախորդ ամենախոշոր հաշվով պարտությունը միլանյան գրանդը Չեմպիոնների լիգայում կրել էր «Արսենալից» 2003 թ. նոյեմբերի 25-ին։ Այդ խաղում «Ինտերը» պարտվել էր 1:5 հաշվով։ «Ինտերը» եվրագավաթային ամենահեղինակավոր մրցաշարում 5 […]

Մբապեն շնորհավորել է «Պարի Սեն-Ժերմենին» 📸

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն սոցցանցերում հրապարակում է արել և շնորհավորել «Պարի Սեն-Ժերմենին»` Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճելու կապակցությամբ. «Վերջապես եկավ հանճարեղ օրը։ Ակումբի ոճով հաղթանակ էր։ Շնորհավորում եմ, ՊՍԺ»,- գրել է Մբապեն։ 26-ամյա ֆուտբոլիստը 2017-2024 թթ. հանդես է եկել փարիզյան գրանդում, 308 խաղում խփել 256 գոլ, կատարել 108 ասիստ։ Նա ակումբի պատմության մեջ լավագույն ռմաբրկուն […]

ՉԼ. ՊՍԺ-ի պարգևատրման արարողությունը 🎥

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն անհավանական խաղով 5:0 հաշվով ջախջախեց «Ինտերին»` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով մրցաշարի տիտղոսը։ Փարիզյան գրանդի պարգևատրման արարողությունը` 🏆 THE 2024/2025 UEFA CHAMPIONS LEAGUE WINNERS, PARIS SAINT-GERMAIN 🏆 pic.twitter.com/K3swqMSXkU — Football on TNT Sports (@footballontnt) May 31, 2025

ՊՍԺ-ն ջախջախեց «Ինտերին»` առաջին անգամ նվաճելով ՉԼ-ի տիտղոսը 🎥

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց «Ինտերի» դեմ։ Փարիզյան գրանդն անհավանական հանդիպում անցկացրեց և «ներաձուրիին» ջախջախեց 5:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից փայլեց 19-ամյա վինգեր Դեզիրե Դուեն, որը դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց։ Ֆրանսիական թիմից մեկական անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկան Աշրաֆ Հակիմին, Խվիչա Կվարացխելիան ու Սենի Մայուլուն։ «Ինտերի» մեկնարկային կազմում […]

ՉԼ եզրափակիչ. Դուեն դուբլ գրանցեց ու խփեց ՊՍԺ-ի երրորդ գոլը 🎥

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում մրցում է «Ինտերի» դեմ։ Փարիզյան գրանդից 63-րդ րոպեին աչքի ընկավ Դեզիրե Դուեն` հաշիվը դարձնելով 3:0։ 19-ամյա վինգերը դուբլ գրանցեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

1 266 267 268 269 270 2,104