Պաշտոնական. Սիմոնե Ինձագին` «Ալ Հիլալի» գլխավոր մարզիչ
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սիմոնե Ինձագին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` 49-ամյա մասնագետը նոր ակումբում կվաստակի տարեկան 26 միլիոն եվրո աշխատավարձ։ Ինձագին 2021-2025 թթ. մարզում էր «Ինտերը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 217 խաղում […]