Here we go! Ինձագին կհեռանա «Ինտերից» ու նոր թիմ կգլխավորի
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին որոշել է լքել զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 49-ամյա մասնագետը նման որոշում է կայացրել միլանյան գրանդի ղեկավարության հետ հունիսի 3-ին ունեցած հանդիպումից հետո։ Իտալացի մասնագետն աշխատանքի կանցնի Սաուդյան Արաբիայում ու կգլխավոր «Ալ Հիլալը»։ Կողմերը երկու տարվա պայմանագիր կստորագրեն։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով` Ինձագին «Ալ Հիլալում» կվաստակի տարեկան 25 […]