Սուրեն Բաղադասրյան․ «Մելիքբեկյանին պետք է խորհուրդ տալ, որ թեկնածությունը շատ շուտ հանի»?

Սուրեն Բաղադասրյան․ «Մելիքբեկյանին պետք է խորհուրդ տալ, որ թեկնածությունը շատ շուտ հանի»?

09/12/2019 - 20:04

Հայտնի ֆուտբոլային մեկնանաբան, «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բաղադասարյանը 168.am-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․

«50 տարի ես ֆուտբոլի ակունքներում եմ, այսպիսի իրավիճակ չեմ տեսել։ Հիմնականում, իհարկե, Ֆեդերացիայի ղեկավար աշխատողների պատճառով է ստեղծվել այս իրավիճակը։ Քանի որ Ֆեդերացիայի նախագահն իր աշխատանքի բնույթով չէր տիրապետում, չէր կարող ղեկավարել, հետևաբար առաջին մեղավորը փոխնախագահներն են։

Մելիքբեկյանին պետք է խորհուրդ տալ, որ իր թեկնածությունը շատ շուտ հանի, մնում են 2 հոգի։ Ես հակված եմ, որ Թովմաս Գրիգորյանը լինի, ու կարող եմ բացատրել՝ ինչու։ Խորեն Հովհաննիսյանին շատերն ասում են մեր լեգենդն է։ Այո՛, մեր լեգենդն է, ես իր հետ ճանապարհ եմ գնացել, ավելի լավ եմ ճանաչում, բայց ֆեդերացիան շատ մեծ կառույց է, ֆեդերացիա ղեկավարելը խաղուպար չի, Խորիկն այդ փորձը չունի։ Ֆեդերացիան ղեկավարելու համար առաջին հերթին լավ մենեջեր պետք է լինես, լավ կառավարիչ պետք է լինես։ Իսկ Թովմաս Գրիգորյանը բոլոր չափորոշիչներին համապատասխանում է։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023