«Ատլետիկոն» կրկին խնդիրներ ունի` չհաղթելով նաև «Էլչեին» 🎥
Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում նույնպես չհաղթեց` ոչ-ոքի(1:1) գրանցելով «Էլչեի» դեմ խաղում։ Հաշիվը 8-րդ րոպեին բացեց «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը, որին հյուրերը 15-րդ րոպեին պատասխանեցին Ռաֆա Միրի դիպուկ հարվածով։ Հանդիպման հերոս դարձավ «Էլչեի» դարպասապահ Մատիաս Դիտուրոն` կատարելով 5 սեյվ։ Դիգեո Սիմեոնեի գլխավորած թիմն առաջին տուրում էլ 1:2 հաշվով պարտվել էր «Էսպանյոլին»։ Մադրիդյան գրանդը […]