Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս գերգոլառատ ոչ-ոքի (3:3) գրանցեց «Բոլոնիայի» հետ։ «Ներաձուրին» հանդիպման ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով, բայց խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից։ «Ռոսոբլուից» գոլերը խփեցին Տոմազո Պոբեգան, Ֆեդերիկո Բեռնարդեսկին, իսկ մրցակցի կիսապաշտպան Պյոտր Զելինսկին ինքնագոլ գրանցեց։ Քրիստիան Կիվուի գլխավորված թիմից աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Անդի Դիուֆը։ Միլանյան […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ «Ներաձուրիի» հաղթական գոլերը խփել են Անժ-Յոան Բոնին ու Անդի Դիուֆը, թուրինյան ակումբից աչքի է ընկել Սանդրո Կուլենովիչը։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 56-րդ րոպեին։ Այսպիսով, Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։ Քառորդ եզրափակիչում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Ինտերը» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ «Ներաձուրիից» հանդիպմանը մասնակցեց նաև «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 88-րդ րոպեին։ 37-ամյա ֆուտբոլիստի` 81-րդ րոպեին վաստակած տուգանայինը հիասքանչ հարվածով եզրափակեց Ֆեդերիկո Դիմարկոն` առաջ մղելով «Ինտերին»։ Միլանյան գրանդից հանդիպման վերջակետը 90+4-րդ րոպեին դրեց […]
Ավելին
«Ինտերը» սեպտեմբերի 5-ին ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթել է Իտալիայի Բ սերիան ներկայացնող «Պադովային»։ «Ներաձուրիից» հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը շեշտակի հարվածով բացել է հաշիվը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփել են Կառլոս Ալբերտոն ու Անդի Դիուֆը։ «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին` Ա սերիայի երրորդ […]
Ավելին
«Ինտերը» «Լանսից » գնել է կիսապաշտպան Անդի Դիուֆի տրանսֆերային իրավունքը, հայտնում է «ներաձուրիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` գործարքը միլանյան գրանդի համար արժեցել է 25 միլիոն եվրո։ Դիուֆը «Լանսում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 68 խաղում խփել է 2 գոլ, […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026