Author Archives: Miqayel

Զիդան․ «Յովիչը թիմի ապագան է»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի սուպերգավաթի «Վալենսյաի» դեմ խաղից առաջ իր վստահությունն է հայտնել թիմի հարձակվող Լուկա Յովիչին․ «Յովիչը լավ հնարավորություն ունի առաջիկա խաղին մասնակցելու համար։  Լուկան դեռ շատ երիատասարդ է, նա երեխա է, ով ցանկանում է շատ բան սովորել։ Նա թիմի ապագան է, պետք է հանգիստ լինել։ Եզրափակչի մասին դեռ շատ վաղ է […]

Սիթիին պարտվելուց հետո, Սուլշերի հեռացման հավանականությունը մեծացել է երկու անգամ

Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։3 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ Այդ պարտույթունից հետո շատ բուքմեյկերական գործակալություններ գրեթե երկու անգամ նվազեցրել են «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի հեռացման գործակիցը։ Ո՞ր մարզիչը հաջորդը կհեռացվի հաջորդն Անգլիայում․ 1․ Օլե-Գունար Սուլշել – 2,9 գործակից (նախքան պարտությունը՝ 5․5) 2. Դին Սմիթ («Աստոն Վիլլա») – […]

Գվարդիոլա․ «ՄՅՈՒ-ն ի զորու է comeback գրանցել»

Անգլիայի լիգայի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» 1։3 «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլան նշել է, որ «կարմիր սատանաները» դեռևս կարող են դուրս գալ եզրափակիչ․ «Դեկտեմբերին կայացած կայացած հանդիպման ընթացքում, երբ պարտվեցինք 1։2 հաշվով, մենք չէինք կարողանում վերահսկել գնդակի կորուստները։ Այսօր մենք այդ չափանիշով շատ ավելի լավ տեսք ունեինք։ Պետք չէ մոռանալ, թե որ ակումբի դեմ ենք […]

Բարսելոնան արաբերենով ներկայացրել է թիմի հայտացուցակը Իսպանիայի սուպերգավաթի համար

Կատալոնական «Բարսելոնայի» գլխաբոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Իսպանիայի սուպերգավաթին։ Հատկանշական է, որ ակումբի պաշտոնական կայքը հայտացուցակը հրապարակել է արաբերենով։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները.

Carabao cup. Ռևանշը կայացած է․ Մանչեսթերը կրկին կապույտ է?

Մեկնարկել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլը։ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Մանչեսթերյան դերբիի շրջանակում կայացավ առաջին կիսաեզրափակչի անդրանիկ հանդիպումը։ «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին անհավանական հարվածով բացեց հյուրերի եզրային հարձակվող Բերնարդու Սիլվան։ Անյուհետև 33-րդ րոպեին հաշիվը դարձավ 0։2։ Բերնարդու Սիլվայի փոխանցումից հետո աչքի ընկավ […]

France Football. «Հայտնի է, թե երբ է Մեսսին հեռանալու Բարսելոնայից»

Ինչպես տեղեկացնում է France Football-ը, «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր նախկին թիմակից Նեյմարին Whatsapp-ի հաղորդագրության միջոցով հայտնել է, թե երբ է պատրաստվում հեռանալ ակումբից․ «Մենք միասին կրկին կհաղթենք Չեմպիոնների լիգան։ Ես ցանկանում եմ, որ դու վերադառնաս։ Երկու տարուց ես կհեռանամ, ես հեռանում եմ ու դու մենակ կլինես, կարող ես զբաղեցնել իմ տեղը»,- նշվում է […]

Հայտնի են դարձել Կամո Հովհաննիսյանի ու Գոռ Մալաքյանի հնարավոր նոր ակումբները

Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենայի» մամլո քարտուղարությունը, ակումբի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսուին», որի կազմում Թուրքիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի։ Մալաքյանը փորձաշրջան կանցնի ղազախական թիմում, սակայն նրա տեղափոխության հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Կամո Հովհաննիսյանը, ով վերջերս է հեռացել «Ժետիսուից», ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Կայրաթի» կազմում։ Հովհաննիսյանը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Ժետիսուում», որի […]

Ռոման Բերեզովսկին ժամանել է Երևան․ նրան դիմավորել են Փյունիկի երկրպագուները

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին ժամանել է Երևան և մոտ օրերս կգլխավորի «Փյունիկը»։ «Փյունիկի» «Sector 18» երկրպագուական միավորումը լեգենդար ֆուտբոլիստին դիմավորել է Զվարթնոց օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում է ֆան-շարժման Facebook-ի պաշտոնական էջից։ Ռոման Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո։ Այժմ ակումբը գլխավորում է Սուրեն Չախալյանը, ով փոխարինել էր Ալեքսանդր Տարխանովին։ Այս մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին […]

Սադիո Մանեն՝ 2019 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

Սենեգալի հավաքականի և «Լիվերպուլի» ձախ եզրային հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկա մայրցամաքի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ CAF-ի պատշոնական Twitter-ից։ Մանեն մրցանակի համար մղվող պայքարում առաջ է անցել իր թիմակից, եգիպտոսի հավաքականի առաջատար Մոհամեդ Սալահից, ինչպես նաև Ալիժիրի և «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռիյադ Մարեզից։ Նշենք, որ նախորդ […]

Բերնարդու Սիլվան անհավանական հարվածով գրավել է դե Խեայի դարպասը?

Անգլիայում մեկնարկել է Լիգայի գավաթի կիսաեզրափակի փուլը, որի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 0։3 հաշվով առաջին 45 րոպեներից հետո ջախջախում է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է հյուրերի պորտուգալացի ֆուտբոլիստ Բերնարդու Սիլվան, ով հեռահար հարվածով դարձել է տպավորիչ գոլի հեղինակ։

1 2,022 2,023 2,024 2,025 2,026 2,103