Զիդան․ «Յովիչը թիմի ապագան է»

Զիդան․ «Յովիչը թիմի ապագան է»

08/01/2020 - 13:44

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի սուպերգավաթի «Վալենսյաի» դեմ խաղից առաջ իր վստահությունն է հայտնել թիմի հարձակվող Լուկա Յովիչին․

«Յովիչը լավ հնարավորություն ունի առաջիկա խաղին մասնակցելու համար։  Լուկան դեռ շատ երիատասարդ է, նա երեխա է, ով ցանկանում է շատ բան սովորել։ Նա թիմի ապագան է, պետք է հանգիստ լինել։

Եզրափակչի մասին դեռ շատ վաղ է մտածել, մեր մտքերը կապված են միայն «Վալենսիայի» դեմ խաղի հետ։ Չենք կենտրոնանում մեր կորուստների վրա, քանի որ մրցակիցները նույնպես ունեն կորուստներ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023