Սադիո Մանեն՝ 2019 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

Սադիո Մանեն՝ 2019 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

08/01/2020 - 01:13

Սենեգալի հավաքականի և «Լիվերպուլի» ձախ եզրային հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկա մայրցամաքի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ CAF-ի պատշոնական Twitter-ից։

Մանեն մրցանակի համար մղվող պայքարում առաջ է անցել իր թիմակից, եգիպտոսի հավաքականի առաջատար Մոհամեդ Սալահից, ինչպես նաև Ալիժիրի և «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռիյադ Մարեզից։ Նշենք, որ նախորդ երկու դեպքերում մրցանակը բաժին էր հասել հենց Սալահին։

2019 թվակնին Մանեն «Լիվերպուլի» կազմում նվաճել է 3 գավաթ․ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի սուպերգավաթ, ինչպես նաև դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն։ Սենեգալի հավաքականի կազմում 2019 թվականին Մանեն դարձել է Աֆրիկայի ազգերի գավաթի արծաթե մեդեալակիր։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023