Գվարդիոլա․ «ՄՅՈՒ-ն ի զորու է comeback գրանցել»

Գվարդիոլա․ «ՄՅՈՒ-ն ի զորու է comeback գրանցել»

08/01/2020 - 11:32

Անգլիայի լիգայի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» 1։3 «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլան նշել է, որ «կարմիր սատանաները» դեռևս կարող են դուրս գալ եզրափակիչ․

«Դեկտեմբերին կայացած կայացած հանդիպման ընթացքում, երբ պարտվեցինք 1։2 հաշվով, մենք չէինք կարողանում վերահսկել գնդակի կորուստները։ Այսօր մենք այդ չափանիշով շատ ավելի լավ տեսք ունեինք։

Պետք չէ մոռանալ, թե որ ակումբի դեմ ենք հանդես գալիս։ Այսօր մենք կարող ենք գոհ լինել, քանի որ արտագնա հաղթանակ ենք տարել «Յունայթեդի» նկատմամբ։

Գործը դեռևս ավարտված չէ։ Դեռևս պետք է անցկացնենք պատասխան հանդիպում։ Իհարկե, «Մանչեսեր Յունայթեդը» ի զորու է գրանցել comeback: Նախորդ տարի նրանք սեփական հարկի տակ պարտվեցին ՊՍԺ-ին, սակայն հյուրընկալվելիս հաղթեցին և դուրս եկան հաջորդ փուլ»,- եզրափակել է կատալոնացի մասնագետը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023