Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Բազելը» «Սանկտ Յակոբ Պարկ» մարզադաշտում մրցեց ղազախական «Տոբոլի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը գրեթե ամբողջությամբ անցավ շվեյցարական ակումբի ֆուտբոլիստների վերահսկողությամբ, ովքեր մինչև ընդմիջում առաջ անցան հաշվի մեջ. 25-րդ րոպեին աչքի ընկավ Թիերնո Բարին։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում Թիմո Շուլցի թիմի համար ամեն ինչ գլխիվայր շրջվեց։ Ամեն ինչ սկսվեց 56-րդ րոպեին, […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ժիլինան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է ղազախական «Տոբոլին» և նվաճել որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ «Ժիլինայի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցել է նաև Վահան Բիչախչյանը, ով հերթական փայլուն հանդիպումն է անցկացրել` դառնալով դուբլի հեղինակ։ Հայազգի ֆուտբոլիստը խփել է իր թիմի երրորդ ու հինգերորդ գոլերը, որոնք գրանցվել են համապատասխանաբար 64-րդ ու […]
Ավելին
Հուլիսի 29-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Հայ ֆուտբոլիստների ակումբները նույնպես մասնակցում էին այդ փուլին և հաջողությամբ դուրս եկան որակավորման երրորդ փուլ։ Ամենածանր հանդիպումն անցկացրեց «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը։ Նուր-Սուլթանը ներկայացնող ակումբը հյուրընկալվելիս մրցեց հունական «Արիսի» դեմ։ Կողմերի միջև կայացած առաջին խաղում «Աստանան» հաղթել էր 2:0 հաշվով, սակայն […]
Ավելին
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Աստանան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օրդաբասիի» նկատմամբ։ «Աստանայի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Բարսեղյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը նախ 53-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, ապա 59-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Աբատ Այմբետովին։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, անցկացրած 5-րդ խաղում, Տիկոն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Kazfootball.kz-ը, Հայաստանի հավաքականի, «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավանական է՝ աշխատանքի կանցնի արտասահմանում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Տարազ» ակումբը Վարդան Մինասյանին դիտարկում է որպես գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։ Հաղորդվում է, որ Մինասյանից բացի, «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում են նաև սերբ մասնագետ Միլոշ Կրուշիչն ու մոլդովացի Ադրիան […]
Ավելին
Նոյեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա  Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 10-ից: Մարզական հավաքը կկայանա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Այսօր Ղազախստանի առաջնության ներկայացուցիչ «Տոբոլի» և Կիևի «Դինամոյի» միջև ընկարական հանդիպում է տեղի ունեցել, որն ավարտվել է ղազախական ակումբի 4։2 հաշվով կամային հաղթանակով։ Ղազախական ակումբի կազմում հանդիպման 72-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոն Ավետիսյանը՝ դնելով հանդիպման վերջակետը։
Ավելին
Հայաստանի հավաքականի և «Գանձասար-Կապանի» եզրային պաշտպան Արման Հովհաննիսյանը համալրել է Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Տոբոլի» շարքերը։ Այս մասին տեղեկացնում է «Տոբոլի» պաշտոնական կայքը։ Կնքված պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Հովհաննիսյանն առաջարկ է ունեցել նաև ղազախական «Օկժետպեսից», սակայն մերժել է այդ ակումբին: Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Տոբոլի» կազմը համալրել է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Պետրոս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի ղազախական «Տոբոլ» կազմում։ Ավետիսյանը «Արարատ-Արմենիային» էր միացել էր 2019 թվականի հունվարին «Փյունիկից»: Գործող չեմպիոնի կազմում Պետրոսը մասնակցել է 39 խաղի և դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ղազախստանի ավարտված առաջնությունում «Տոբոլը» զբաղեցրել է 4-րդ […]
Ավելին
Հայազգի Գրիգորի Բաբայանը 2019 թվականի դեկտեմբերի կեսից գլխավորում է ղազախական «Տոբոլը»: Թիմի ադրբեջանցի դարպասապահ  Էմիլ Բալաևը լքել է թիմի ճամբարը վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Երեկ երեկոյան ակումբը մեկն էլ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։ Այնտեղ թիմը ծանոթացել է նոր գլխավոր մարզչի հետ ու անցկացրել են երկու մարզում։ Էմիլ Բալաևը […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023