Author Archives: Miqayel

Բորուսիայի 15-ամյա ֆուտբոլիստը մարզվում է հիմնական կազմի հետ

«Բորուսիա Դորտմունդի» պատանեկան թիմերից մեկի 15-ամյա հարձակվող Յուսուֆա Մուկոկոն սկսել է մարզվել ակումբի հիմնական կազմի հետ։ Ինչպես տեղեկացնում է DW Sport-ը, 15-ամյա պատանի ֆուտբոլիստը մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ Բունդեսլիգայի կանոնակարգի՝ երբ Մուկոկոն դառնա 16 տարեկան, նա կկարողա մասնակցել Բունդեսլիգայի շրջանակում կայանալիք հանդիպումներին, իսկ նա 16 տարեկան կդառնա սույն թվականի նոյեմբերի 20-ին։ […]

Ռոման անում է ամեն ինչ Սմոլինգի տրանսֆերը գնելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Ռոմայի» կազմում, հնարավոր է, հիմնական տրանսֆերային հիմունքներով շարունակի հանդես գալ հռոմեական ակումբի կազմում։ Վերջերս «Ռոման» նոր սեփականատեր ունեցավ։ Դեն Ֆրիդկինը 600 մլն եվրոյի դիմաց Ջեյմս Պալոտայից ձեռք բերեց ակումբի բաժնետոմսերի մեծ մասը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Ռոմայի» նոր սեփականատերը մտադիր է առաջին […]

Սանչոյի տրանսֆերից գումար կվաստակի նաև Ման Սիթին

Ինչպես գիտեք, «Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար բանակցություններ է վարում «Բորուսիա Դորտմունդի» հետ։ Ինչպես տեղեկացնում է The Times-ը, այդ տրանսֆերից գումար կվաստակի նաև «Մանչեսթեր Սիթին»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ Սանչոն «Սիթիից» տեղափոխվում էր «Բորուսիա Դորտմունդ», մանկունյական ակումբի ղեկավարները նրա պայմանագրում մտցրին մի կետ, ըստ որի, նրա հաջորդ վաճառքից «Սիթիին» է բաժին հասնելու գումարի 15%-ը։ Հայտնի […]

Ռոնալդուն մարտական է տրամադրված՝ փոխելով սանրվածքը📷

«Յուվենտուսի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կրկին փոխել է սանրվածքը։ Այս անգամ նոր սանրվածքը նվիրված է Չեմպիոնների լիգայի վերսկսվելուն։ Պորտուգալացի ֆուտբոլիստը սոցցանցերի իր օգտահաշիվներում լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Հիասքանչ մրցաշարը վերադառնում է»։ Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, «Յուվենտուսը» ՉԼ 1/8 եզրափակչի շրջանակում մրցելու է «Լիոնի» դեմ։ Դիմակայության առաջին խաղն ավարտվել է ֆրանսիական ակումբի հաղթանակով՝ 1։0։

ԵԼ․ հայտնի դարձան 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը🎥

Ավարտվեց Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչը։ 1/8 եզրափակիչի վերջին երկու խաղերում էլ գրանցվեցին նույն՝ 1։0 հաշիվները։ «Բազելը», որը առաջին խաղում հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել էր «Այնտրախտին», պատասխան խաղում նույնպես առավելության հասավ։ Հանդիպման միակ գնդակը 88-րդ րոպեին խփեց Ֆաբիան Ֆրայը։ Շվեյցարական ակումբը հաղթեց ընդհանուր 4։0 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։ «Բազելի» օրինակին հետևեց նաև […]

Դե Խեան գտել է իր նմանակին📷

Շոտլանդական Պրեմիեր լիգան ներկայացնում է մի ակումբ, որը կոչվում է «Ռոսս Քաունթի»։ Այդ ակումբի ամենամեծ հաջողություններից մեկը գրանցվել է 2015/16 մրցաշրջանում, երբ հաղթեց Շոտլանդիայի Լիգայի գավաթը, իսկ մինչ այդ 2009/10 մրցաշրջանում խաղացել է գավաթի եզրափակիչում։ Ակումբի գլխավոր մարզիչը 36-ամյա Ստյուարտ Կետլվելն է, ով իր ակումբային կարիերայի ընթացքում 2009-2014 թվականներին հանդես է եկել հենց «Ռոս Քաունթիի» […]

Ռոման չդիմացավ անդալուսական ճնշմանը🎥

Ավելի քան 6 ամիս անց վերսկսվել են նաև եվրագավաթային մրցաշարերը։ Կայանում են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները։ 1/8 եզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Սևիլիան» ու «Ռոման»։ Հանդիպումը կայացավ Գերմանիայում՝ Դյուսբուրգի «MCB-Արենա» մարզադաշտում։  Դիմակայության առաջին հանդիպումը պետք է կայանար սույն թվականի մարտի 13-ին «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, սակայն վրա հասած կորոնավիրուսի համաճարակը այդպես էլ թույլ չտվեց, […]

Սևիլիա – Ռոմա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Գրեթե 6 ամիս անց եվրագավաթային մրցաշարերը նույնպես վերսկսվեցին։ Կայանում են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ «Սևիլիա» – «Ռոմա» դիմակայության առաջին հանդիպումը պետք է կայանար սույն թվականի մարտի 13-ին «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, սակայն վրա հասած կորոնավիրուսի համաճարակը այդպես էլ թույլ չտվեց, որպեսզի խաղը կայանա, այդ պատճառով էլ որոշվեց դիմակայությունն անցկացնել՝ մեկ խաղով։ Խաղը կկայանա […]

Հայտնի է դարձել Սանչոյի աշխատավարձի չափը, որը նա վաստակելու Է ՄՅՈՒ-ում

Հայտնի են դարձել որոշ մանրամասներ, թե ինչ պայմաններով է «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն տեղափովխելու «Մանչեսթեր Յունայթեդ»: Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, կողմերը համաձայնության են հասել խաղացողի անձնական պայմանագրի կետերի հարցում։ Խաղացողը մանկունյական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը շաբաթական կազմելու է 377 հազար եվրո (տարեկան՝ 17․6 մլն եվրո)։ Այդկերպ 20-ամյա […]

Դավիդ Սիլվան մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն

Դավիդ Սիլվան, ում պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է օգոստոսի 24-ին, մոտ է «Լացիոյի» հետ պայմանագիր կնքելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 34-ամյա կիսապաշտպանը բանակցություններ է վարում հռոմեական ակումբի հետ, որոնք ընթանում են հաջողությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արծիվները» իսպանացի կիսապաշտպանին առաջարկելն են երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։ «Բյանկոչելեստեի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն […]

1 1,804 1,805 1,806 1,807 1,808 2,104