Դե Խեան գտել է իր նմանակին📷

Դե Խեան գտել է իր նմանակին📷

06/08/2020 - 23:39

Շոտլանդական Պրեմիեր լիգան ներկայացնում է մի ակումբ, որը կոչվում է «Ռոսս Քաունթի»։ Այդ ակումբի ամենամեծ հաջողություններից մեկը գրանցվել է 2015/16 մրցաշրջանում, երբ հաղթեց Շոտլանդիայի Լիգայի գավաթը, իսկ մինչ այդ 2009/10 մրցաշրջանում խաղացել է գավաթի եզրափակիչում։

Ակումբի գլխավոր մարզիչը 36-ամյա Ստյուարտ Կետլվելն է, ով իր ակումբային կարիերայի ընթացքում 2009-2014 թվականներին հանդես է եկել հենց «Ռոս Քաունթիի» կազմու, որի կազմում մասնակցել է 155 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ։ Կետլվելը 2018 թվականի մարտին դարձավ «Ռոսս Քաունթի» գլխավոր մարզիչ, իսկ նույն թվականի ապրիլի 24-ից մշտական պայամանգիր ունի ակումբի հետ։

2020/21 մրցաշրջանը «Ռոսս Քաունթին» մեկնարկել է «Մազերվելի» նկատմամբ տոնած 1։0 հաշվով հաղթանակով, սակայն այդ խաղը չէր գրավի բոլորի ուշադրությունը, եթե «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան չկատարար մի հետաքրքիր Twitt: Բանն այն է, որ Ստյուարտ Կետլվելը ապշեցուցիչ կերպով նման է մանկունյական ակումբի 29-ամյա դարպասապաին։

Դե Խեայի հրապարակամամբ արդեն կիսվել են 14,7 հազար հետևորդ, իսկ հավանել են 136,5 հազարը։ Առաջին տուրից հետո Կետլվելին բոլոր հարցնում էին Դավիդ դե Խեայի և նրա սարսափելի նմանության մասին։ Հարցերին մեկին նա պատասխանել է հետևյալ կերպ․

«Կարծում եմ, որ նա, հավանաբար, իմ նմանական է, սակայն, բարեբախտաբար, ես սոցցանցերից չեմ օգտվում, և թքած ունեմ դրա վրա»,- նշել է երիտասարդ մասնագետը։

Հարցազրույցներից մեկի ժամանակ լրագողնը նրան հարցրեց՝ արդյո՞ք նա Դե Խեային կվերցներ իր թիմ, թե՞ ոչ։ Կետլվելը պատասխանեց, որ միանշանակ կվերցներ։

«Ռոսս Քաունթի» հետաքրքրություններն այսքանով չեն ավարտվում։ Նրանք հետաքրքիր կերպ են ընտրություն իրենց դարպասապահներին։ Անցնող շաբաթ ակումբը պայմանագիր է կնքել դարպասապահ Ռոսս Դուգանի հետ, ով նախկինում հանդես էր գալիս «Սելթիկի» կազմում։ Դուք կզարմանաք, սակայն ակումբի մյուս երկու դարպասապահների անունն էլ է Ռոսս՝ Ռոսս Լեյդլո և Ռոսս Մուրնո։

Բացի դարպասապահներից, ակումբի կազմում ևս երկու ֆուտբոլիստ կա, ում անունը Ռոսս է։ Ռոսս Դրեյպերը հանդես է գալիս կիսապաշտպանությունում, իսկ Ռոսս Ստյուարտը հարձակվող է, ով էլ «Մազերվելի» դեմ խաղում դարձել էր հաղթական գոլի հեղինակ։

Այսպիսով, ակումբի ֆուտբոլիստների 19 տոկոսի անունը Ռոսս է։ Զվարճալի է, այդպե՞ս չէ ․․․

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023