Բորուսիայի 15-ամյա ֆուտբոլիստը մարզվում է հիմնական կազմի հետ

Բորուսիայի 15-ամյա ֆուտբոլիստը մարզվում է հիմնական կազմի հետ

07/08/2020 - 14:57

«Բորուսիա Դորտմունդի» պատանեկան թիմերից մեկի 15-ամյա հարձակվող Յուսուֆա Մուկոկոն սկսել է մարզվել ակումբի հիմնական կազմի հետ։

Ինչպես տեղեկացնում է DW Sport-ը, 15-ամյա պատանի ֆուտբոլիստը մարզվել է ընդհանուր խմբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ Բունդեսլիգայի կանոնակարգի՝ երբ Մուկոկոն դառնա 16 տարեկան, նա կկարողա մասնակցել Բունդեսլիգայի շրջանակում կայանալիք հանդիպումներին, իսկ նա 16 տարեկան կդառնա սույն թվականի նոյեմբերի 20-ին։

Յուսուֆա Մուկոկոն հնարավորություն ունի դառնալ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղադաշտ է դուրս եկել առաջնության շրջանակում։ Նա արդեն հայտավաորվել է «դեղինների» կազմում և ընտրել է 18 համարը։

15-ամյա հարձակվողն ավարտված մրցաշրջանում հիմնականում հանդես եկել «Բորուսիայի» Մ-19 տարեկանների թիմում, որի կազմում 2019/20 մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, իսկ մինչ այդ նա 2018/19 մրցաշրջանում Մ-17 տարեկանների թիմի կազմում 28 խաղում դարձել էր 50 գոլի հեղինակ։

Հավելենք, որ Մուկոկոն ծնունդով Կամերունից է, սակայն ունի Գերմանիայի քաղաքացիություն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023