Author Archives: Miqayel

Ռոման Շիրոկովը ծեծի է ենթարկել մրցավարին📷🎥

Ռուսաստանի հավաքականի, «Զենիթի» և Մոկսվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը հայտնվել է սկանդալի եզրին։ Սիրողական Սելեբրիթի գավաթի շրջանաում կայացած «Матч ТВ» և «Ничего Обычного» հանդիպման ընթացքում Շիրոկովը ծեծի է ենթարկել հանդիպման գլխավոր մրցավարին։ Ինչպես տեղեկացնում է Championat.com-ի լրագրող Դմիտրի Եգորովը, տուժողը եղել է մրցավար Նիկիտա Դանչենկովը։ Շիրկովը ոտքերով հարվածներ է հասցրել Դանչենկովի դեմքին, ինչից հետո […]

Հայտնի է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցնող շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Լեհ գոլահարը «Չելսիի» դեմ կայացած 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում դարձել էր դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ մյունխենյան ակումբը հաղթել էր 4։1 հաշվով։ Լավագույնի համար պայքարում Լևան առաջ էր անցել Լեո Մեսսիից («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուից […]

Յունայթեդը տանջվեց, սակայն հասավ նպատակին🎥

Մեկնարկել է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Կոպենհագենը»։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մրցաշարը քառորդ եզրափակչից սկսած անցկացվում է Գերմանիայում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։ Թվուր էր, թե հանդիպման ֆավորիտն ակնհայտ է ու «Մանչեսթեր Յունայթեդը» կտանի կամային հաղթանակ, սակայն Օլե-Գունար Սուլշերի սաները չնայած […]

Ինտերը շարունակում է ապացուցել իր բարձր կարգը🎥

Մեկնարկել է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Բայերը»։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մրցաշարը քառորդ եզրափակչից սկսած անցկացվում է Գերմանիայում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։ Անտոնիո Կոնտեի սաները արագ երկու գնդակի առավելություն ստացան։ Նախ 15-րդ րոպեին հաշիվը բացեց Նիկոլո Բարելան, ապա 21-րդ րոպեին Ռոմելու […]

Ռեալը գայթակղիչ առաջարկ է պատրաստում Յուվենտուսի աստղի համար

«Ռեալը» մտադիր է վերադառնալ «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային ձեռք բերելու մտքին։ Ինչպես տեղեկացնում է  Sport Mediaset-ը, հանուն արգենտինացի ֆուտբոլիստի «արքայական» ակումբն այդ գործարքում պատրաստ է ներառել իր կիսապաշտպաններից մեկին։ Խոսքը Տոնի Կրոսի կամ Իսկոյի մասին է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե գործարքում ներառվի այդ կիսապաշտպաններից մեկը, ապա հավանական է, որ տրանսֆերի ընդհանուր արժեքը կգրեազանցի 100 մլն եվրո, […]

Մանչեսթեր Յունայթեդ – Կոպենհագեն․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ասյօր՝ օգոստոսի 10-ին, մեկնարկում է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչ փուլը, որի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Կոպենհագենի» դեմ։ Խաղը կկայանա Գերմանիայում՝ Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում։ Հիշեցնենք, որ մրցաշարի քառորդ եզրափակչից սկսած հանդիպումներն անցկացվելու են Գերմանիայում, իսկ դիմակայությունները բաղկացած կլինեն մեկ խաղից։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանաով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը […]

Պաշտոնական․ Լիվերպուլը նոր ֆուտբոլիստ ունի

Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Օլիմպիակոսի» պաշտպան Կոստանտինոս Ցիմիկասին։ 24-ամյա հույն պաշտպանը հանդես է գալիս ձախ պաշտպանի դիրքում։ Ըստ Transfermarkt.com-ի՝ գործարքն արժեցել է 13 մլն եվրո, սակայն հայտնի չէ, թե խաղացողի հետ քանի տարով է կնքվել պայմանագիրը։ Հավելենք, որ Ցիմիկասը նոր ակումբի կազմում հանդես կգա 21 համարի մարզաշապիկով։ Երիտասարդ պաշտպանը […]

Ինտեր – Բայեր․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ասյօր՝ օգոստոսի 10-ին, մեկնարկում է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչ փուլը, որի շրջանակում «Ինտերը» Գերմանիայում՝ Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ-Արենա» մարզադաշտում կմրցի «Բայերի» դեմ։ Հավելենք, որ 1/4 եզրափակչից սկսած մրցաշարն անցկացվելու է Գերմանիայում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանաով 23։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան […]

Պաշտոնական․ Բորուսիան չի վաճառի Սանչոյին

«Բորուսիա Դորտմունդի» սպորտային տնօրեն Միխային Ցորկը հայտարարել է, որ ակումբի վինգեր Ջեյդոն Սանչոն կշարունակի հանդես գալ «դեղինների» կազմում։ «Սանչոն շարունակում է մնալ մեր ծրագրերում։ Նա հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ «Բորուսիայի» կազմում։ Սա վերջնական որոշում է։ Կարծում եմ՝ սա բոլոր հարցերի պատասխանն է»,- եզրափակել է Ցորկը, ում խոսքերը մեջբերում է «Բորուսիա Դորտմունդի» պաշտոնական կայքը։ Հավելենք, […]

Պաշտոնական․ Ռեալի ճապոնացի ֆուտբոլիստը կրկին հանդես կգա վարձավճարով

Ինչպես տեղեկացնում է «Վիլյառեալի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ռեալի» ճապոնացի վինգեր Տակեֆուսա Կուբոյին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ճապոնացի ֆուտբոլիստը «դեղին սուզանավի» կազմում հանդես կգա մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Տրանսֆերի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստն ավրատված մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս «Մալյորկայի» կազմում։ Կուբոն «Մալյորկայի» կազմում մասնակցեց 36 հանդիպման՝ դառնալով 4 […]

1 1,799 1,800 1,801 1,802 1,803 2,104