Ինտերը շարունակում է ապացուցել իր բարձր կարգը🎥

Ինտերը շարունակում է ապացուցել իր բարձր կարգը🎥

11/08/2020 - 01:13

Մեկնարկել է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ինտերն» ու «Բայերը»։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մրցաշարը քառորդ եզրափակչից սկսած անցկացվում է Գերմանիայում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։

Անտոնիո Կոնտեի սաները արագ երկու գնդակի առավելություն ստացան։ Նախ 15-րդ րոպեին հաշիվը բացեց Նիկոլո Բարելան, ապա 21-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն մեծացրեց առավելությունը, սակայն 24-րդ րոպեին Կայ Հավերցը մեկ գնդակ հետ բերեց։

Բուռն մեկնարկից հետո էլ խաղը հիմնականում ընթանում էր միլանյան ակումբի թելադրանքով և մի քանի անգամ կարող էր վերականգնվել երկու գնդակի տարբերությունը, սակայն ոչ մի կերպ չէր ստացվում։

Խաղի մնացած հատվածում էլ Լևերկուզենը ներկայացնող ակումբը փորձեց խաղը տեղափոխել գոնե լրացուցիչ ժամանակ, բայց խաղում այդպես էլ նոր դարպասի գրավում տեղի չունեցավ։

Այսպիսով, «Ինտերը» նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Շախտյոր» – «Բազել» զույգի հաղթողի դեմ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023