Ռեալը գայթակղիչ առաջարկ է պատրաստում Յուվենտուսի աստղի համար

Ռեալը գայթակղիչ առաջարկ է պատրաստում Յուվենտուսի աստղի համար

11/08/2020 - 00:07

«Ռեալը» մտադիր է վերադառնալ «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային ձեռք բերելու մտքին։

Ինչպես տեղեկացնում է  Sport Mediaset-ը, հանուն արգենտինացի ֆուտբոլիստի «արքայական» ակումբն այդ գործարքում պատրաստ է ներառել իր կիսապաշտպաններից մեկին։ Խոսքը Տոնի Կրոսի կամ Իսկոյի մասին է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե գործարքում ներառվի այդ կիսապաշտպաններից մեկը, ապա հավանական է, որ տրանսֆերի ընդհանուր արժեքը կգրեազանցի 100 մլն եվրո, սակայն թուրինյան ակումբը կարծես թե մտադիր չէ հրաժարվել իր առաջատար խաղացողներից մեկի ծառայություններից։ Այդ ամենը ավելի քիչ հավանական է թվում նաև այն պատճառով, որ վերջերս հաճախակիացել են այն խոսակցությունները, որ «ծեր սենյորայի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան շարունակելու է ՊՍԺ-ի կազմում։

Ավելի վաղ հայտարարվել էր նաև, որ «Յուվենտուսի» ու Պաուլո Դիբալայի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցություններ են ընթանում, որը վերջնական փուլում է։

Ավարտված մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնաով 17 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023