Author Archives: Miqayel

Լեո Մեսսիի ֆանտաստիկ գոլը Ալավեսի դարպասը 🎥

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում «Ալավեսի» դեմ։ Հանդիպման 75-րդ րոպեին կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին ձախ ոտքի պտտեցրած հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով ֆատնաստիկ գոլի հեղինակ, իսկ հաշիվը դարձավ 4։1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական․ Ալեշանդրե Պատոն նոր թիմ ունի

Ինչպես տեղեկացնում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթիի» պաշտոնական կայքը, ամերիկյան ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի հետ։ Աղբյուրի փոխանցում է, որ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Պատոն նոր ակումբին միացել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան […]

Էդերսոնի գոլային փոխանցումը Իլկայ Գյունդողանին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցում է «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման 66-րդ րոպեին «քաղաքաբնակների» դարպասապահ Էդերսոն Մորաես սեփական տուգանային հրապարակից հուժկու հարվածով գնդակը խաղի մեջ մտցրեց։ Այնպես ստացվեց, որ գնդակը, չհանդիպելով որևէ խոչընդոտի, Ուգո Լյորիսի դեմ մեն-մենակ դուրս բերեց Իլկայ Գյունդողանին, ով էլ հաշիվը դարձրեց 3։0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Մանչեսթեր Սիթի – Տոտենհեմ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կընդունի «Տոտենհեմին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Էդգար Բաբայանը տեղափոխվում է լատվիական ակումբ

Ինչպես տեղեկացնում է դանիական Tipsbladet պարբերականը, «Հոբրոյի» արդեն նախկին ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը տեղափոխվում է Լատվիան ներկայացնող «Ռիգա» ակումբ։ Vnews.am-ն էլ հայտնում է, որ 25-ամյա հայազգի ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Ռիգայի» հետ, ինչի մասին պաշտոնապես կտեղեկացվի մոտ օրերս։ Հավելենք, որ «Ռիգան» Լատվիայի բարձրագույն առաջնության վերջին երեք տարիների անփոփոխ չեմպիոնն է։ Էդգար Բաբայանի վերջին ակումբը եղել […]

Պաշտոնական․ Անխելինիոն դարձավ Լայպցիգի լիիրավ ֆուտբոլիստ

Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը «Մանչեսթեր Սիթիից» գնել է ձախ պաշտպան Անխելինիոյի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի դիմաց «ցլերը» «Սիթիին» վճարել են 18 մլն եվրո, իսկ իսպանացի պաշտպանը «Լայպցիգի» հետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում վարձավճարով հանդես էր […]

Մերկ կնոջ պատճառով ընդհատվել է անգլիական ակումբի խորհրդակցությունը📸

Անգլիայի 6-րդ դիվիզիոնը ներկայացնող «Չեսթեր» ակումբը ծրագրել էր փետրվարի 11-ին տեսազանգի օգնությամբ հանդիպում անցկացներ երկրպագուների հետ։ «City fans United» կազմակերպությունը «Չեսթերի» երկրպագուներին «Չեսթերի» ղեկավարության հետ հանդիպման էր հրավիրել, իսկ միակ տարբերակը, որը թույլ կտար պահպանել կորոնավիրուսային կանոնները, եղել է տեսազանգը։ Սակայն, այդ հանդիպումն ավարտվել է շատ արագ, քանի որ «Zoom» հարթակի պատուհանիկներից մեկի վրա հայտնվել […]

Սալիհամիջիչը հաստատել է․ Ուպամեկանոն տեղափոխվում է Բավարիա

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի պաշտպանը մյունխենյան ակումբին կմիանա 2021 թվականի ամռանը, իսկ գործարքը կարժենա 42․5 մլն եվրո. հենց այդքան է կազմում Ուպամեկանոյի հրաժարագինը։ 22-ամյա կենտրոնական պաշտպանը «Բավարիայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։ «Գերմանական մեքենան» և Ուպամեկանոն արդեն համաձայնեցրել են […]

Գվարդիոլան ճանաչվել է ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզիչ

Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է հունվար ամսվա լավագույն մարզիչ։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «քաղաքաբնակները» անցնող ամսվա ընթացքում հաղթել են անցկացրած բոլոր 6 հանդիպումները։ Պեպը քվեարկության արդյունքում առաջ է անցել Միկել Արտետայից («Արսենալ»), Դևիդ Մոյեսից («Վեսթ Հեմ») և Գրեհեմ Փոթերից («Բրայթոն»)

Հայտնի է ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյուդողանը ճանաչվել է հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 30-ամյա գերմանացի կիսապաշտպանը հունվար ամսին ԱՊԼ-ի շրջանակում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Գյունդողանը քվեարկության արդյունքում առաջ է անցել Բերնդ Լենոյից («Արսենալ»), Քրեյգ Դոուսոնից («Վեսթ Հեմ»), Ջոն Սթոունզից («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Գրիլիշից («Աստոն Վիլլա»), […]

1 1,630 1,631 1,632 1,633 1,634 2,104