Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լայպցիգը» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեց «Ռեյնջերսի» դեմ։ Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 85-րդ րոպեին «ցլերին» հաղթանակ պարգևեց Անխելինիոյի խփած գոլը։ Այսպիսով, «Լայցիգը» հաղթեց 1:0 հաշվով։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել ձախ պաշտպանի գոտին, ինչի համար ակումբը դիտարկում է 3 տարբերակ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, «արքայական» ակումբը հետաքրքրված է իր նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, ով ներկայումս հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Տոտենհեմի» ու Ռեգիլոնի միջև գործող պայմանագրում կա հատուկ կետ, որը «Ռեալին» թույլ կտա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբը «Մանչեսթեր Սիթիից» գնել է ձախ պաշտպան Անխելինիոյի ամբողջական տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի դիմաց «ցլերը» «Սիթիին» վճարել են 18 մլն եվրո, իսկ իսպանացի պաշտպանը «Լայպցիգի» հետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում վարձավճարով հանդես էր […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները, ինչով էլ ավարտվեց խմբային փուլը։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 6-րդ տուրի լավագույն գոլի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են Վեսթոն Մակենին («Յուվենտուս»), Նեյմարը (ՊՍԺ), Ժյուլ Կունդեն («Սևիլիա»), ինչպես նաև Անխելինիոն («Լայպցիգ»): Քվեարկել կարող եք նաև դուք՝ այցլելով այստեղ։
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Լայպցիգը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Ցլերի» համար հանդիպումը պարզապես հիանալի մեկնարկեց, քանի որ 2-րդ րոպեին Անխելինիոն, իսկ 13-րդ րոպեին Ամադու Այդարան գրավեցին Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։ Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսը Յուլիան Նագելսմանի սաները գրեթե կատարյալ անցկացրին և նույնիսկ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2020 թվականի տարվա թիմում ընդգրկվելուն հավակնող 50 ֆուտբոլիստների ցուցակը։ Տարվա թիմում ընգրկվելուն հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Անտոնի Լոպեշ («Լիոն»), Կեյլոր Նավաս (ՊՍԺ), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») Պաշտպաններ – Դավիդ Ալաբա, Յոզուա Կիմիխ, Ալֆոնսո Դևիս (բոլորը՝ «Բավարիա»), Պրեսնել Կիմպեմբե, Խուան Բերնատ (երկուսն […]
Ավելին
Հոկտեմբերի 20-21-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը, որի շրջանակում կայացավ 1-ին տուրը։  ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 1-ին տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։ Մրցանակի դափնեկրին պարզելու համար անցկացվում է քվեարկություն, որին կարող եք մանսկացել նաև դուք, եթե այցելեք այստեղ։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Ալվարո Մորատա («Յուվենտուս») – 2 գոլ «Դինամո Կիևի» դարպասը, […]
Ավելին
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Արդեն կայացել է 8 հանդիպում և այժմ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։ E խմբի երկու խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի։ Տուրի կենտրոնական խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Բացարձակ հավասար խաղում կողմերն այդպես էլ որևէ դարպասի գրավում չարձանագրեցին, իսկ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։ Չեմպիոնների լիգայի շրջանակում […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ընդգրկվել են Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության խորհրդանշական հավաքականում։ Հավելենք, որ ցանկում ընդգրկվել են 23 ֆուտբոլիստներ, իսկ հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահներ –  Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ»), Անտոնի Լոպեշ («Լիոն») Պաշտպաններ – Ալֆոնսո Դևիս, Դավիդ Ալաբա, Յոզուա Կիմիխ (բոլորը՝ «Բավարիա»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Դայո Ուպամեկանո, Անխելինիո (երկուսն էլ՝ «Լայպցիգ») Կիսապաշտպաններ – Տիագո Ալկանտարա, Լեոն Գորեցկա, Թոմաս Մյուլլեր (բոլորը՝ […]
Ավելին
Օրեր առաջ «Բարսելոնան» գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Կիկե Սետիենին՝ նրա փոխարեն նշանակելով հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանին։ Սպասվում է, որ 57-ամյա մարզիչը ակումբի կազմում լուրջ փոփոխություններ կկատարի։ Մի շարք ֆուտբոլիստներ, ամենայն հավանականությամբ, կհեռանան ակումբից, որոնց փոխարեն կգան նոր դեմքեր։ Կումանը մտադիր է երիտասարդացնել կազմը, այդ պատճառով, հավանական է, որ հեռանան ավելի տարեց ֆուտբոլիստները։ Այդ ֆուտբոլիստների թվում […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023