Սալիհամիջիչը հաստատել է․ Ուպամեկանոն տեղափոխվում է Բավարիա

Սալիհամիջիչը հաստատել է․ Ուպամեկանոն տեղափոխվում է Բավարիա

13/02/2021 - 11:39

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի պաշտպանը մյունխենյան ակումբին կմիանա 2021 թվականի ամռանը, իսկ գործարքը կարժենա 42․5 մլն եվրո. հենց այդքան է կազմում Ուպամեկանոյի հրաժարագինը։

22-ամյա կենտրոնական պաշտպանը «Բավարիայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։ «Գերմանական մեքենան» և Ուպամեկանոն արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի մյուս կետերը, որը կստորագրվի առաջիկա ամիսներին, երբ «Բավարիան» ու «Լայպցիգը» խաղացողի հրաժարագնի վճարման մյուս բոլոր հարցերի շուրջ հասնեն համաձայնության։ Այդ հարցի շուրջ մյունխենյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են «ցլերի» ղեկավարների հետ։

Ուպամեկանոյի տեղափոխության մասին հաստատել է նաև «Բավարիայի» սպորտային տնօերն Հասան Սալիհամիջիչը․

«Այո՛, ես կարող եմ հաստատել, որ մենք համաձայնության ենք հասել ինչպես «Լայպցիգի», այնպես էլ Դայո Ուպամեկանոյի հետ։ Ուպամեկանոյի անձնական պայմանագրի կետերը նույնպես համաձայնեցված են նրա գործակալների հետ։

Մենք շատ երջանիկ ենք»,- նշել է բոսնիացի ֆունկցիոները, ում խոսքերը մեջբերում է Sport Bild-ը։

Ռոմանոն գրում է, որ Ուպամեկանոն մի քանի առաջարկ է ստացել «Չելսիից», պայքարի մեջ է եղել նաև «Լիվերպուլը», որը ֆարսնացի պաշտպանին պետք է փորձեր ձեռք բերել սույն թվականի ամռանը, սակայն 22-ամյա ֆուտբոլիստն ընտրել է հենց «Բավարիան», որովհետև մյունխենյան ակումբն անմիջապես ընդունել է Ուպամեկանոյի պահանջները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023