Author Archives: Miqayel

Մարոկկոն հաղթեց Արգենտինային` դառնալով Մ20 աշխարհի չեմպիոն 🎥

Մարոկկոն պատմության մեջ առաջին անգամ դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում կայացած եզրափակիչում մարոկկացիները 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարան Արգենտինայի Մ20 հավաքականի նկատմամբ։ Մոհամեդ Ուաբիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց պորտուգալական «Ֆամիլիկաուի» հարձակվող Յասիր Զաբիրին։ 20-ամյա ֆուտբոլիստը գոլերից մեկը խփեց տուգանայինից կատարած հարվածով։ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ագլիական «Վոթֆորդի» ու Մարոկկոյի թիմի […]

Մբապեն կրկին հերոսանում է` հաղթանակ պարգևելով «Ռեալին» բարդ խաղում 🎥

Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։ Հանդիպման միակ գոլը 80-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։ «Արքայական» ակումբը մրցակցի դիմադրությունը կոտրեց միայն 77-րդ րոպեին Ալան Նյոմի հեռացումից հետո։ Կամերունցի պաշտպանը վայրկյաններ առաջ էր փոխարինման դուրս եկել։ «Խետաֆեն» հանդիպումն ավարտեց առհասարակ 9 ֆուտբոլիստով. 84-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ նաև Ալեքս Սանկրիսը։ «Լոս […]

Յամալը «նախագահական»11-մետրանոց է իրացրել 🎥

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը խաղացել է Իսպանիայի Մեդիա լիգայում։ Քինգս լիգայի հերթական խաղում «Լա Կապիտալը» 8:5 հաշվով հաղթել է «Ուլթիմեյտ Մոստոլեսին»։ «Լա Կապիտալը» հանդիպման ընթացքում «նախագահական» 11-մետրանոց է վաստակել, որն իրացրել է Յամալը։ 18-ամյա ֆուտբոլիստն ակումբի նախագահն է։ Քինգս Լիգան անցկացվում է հատուկ օրենքներով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am LAMINE YAMAL MARCA EL PENALTI PRESI. […]

Դրամա «Էնֆիլդում». «Ման. Յունայթեդը» հաղթեց «Լիվերպուլին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ «Կարմիր սատանաներից» արդեն 62-րդ վայրկյանին հաշիվը բացեց Բրայան Մբեումոն։ Բաց թողած գոլից հետո Արնե Սլոթի գլխավորած թիմը խաղային լուրջ առավելություն ուներ, սակայն երկար ժամանակ չէր կարողանում խփել պատասխան գոլը. միայն Կոդի Գակպոյի հարվածներից հետո տարբեր դրվագներում գնդակը երեք […]

«Լոկոմտիվի» ֆուտբոլիստը գոլ է խփել անկյունայինի դրոշակի մոտից կատարած հարվածով 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լոկոմոտիվը» մոսկովյան դերբիում 3:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։ 45+3-րդ րոպեին «երկաթուղայինների» հարձակվող Դմիտրի Վարաբյովն աչքի է ընկել անկյունայինի դրոշակի մոտից կատարած հարվածով` մրցակցի դարպասը գրավելով անհավանական հարվածով։ «Լոկոմոտիվը» 26 միավորով առաջին տեղում է, ԲԿՄԱ-ն` 24 միավորով երրորդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեսիի 60-րդ հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 5:2 հաշվով հաղթել է «Նեշվելին»։ Հյուրերից հերթական տպավորիչ հանդիպումն է անցկացրել Լիոնել Մեսին` գրանցելով հեթ-տրիկ ու մեկ ասիստ։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 29 գոլով դարձել է կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկու։ Արգենտինացի հարձակվողը նաև 19 գոլային փոխանցում է կատարել ու լավագույն ասիստենտների պայքարում առաջին տեղը կիսել է «Սան […]

«Ինտերը» ծանր պայքարում հաղթեց «Ռոմային»` գլխավորելով մրցաշարային աղյուսակը 🎥

Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում 1:0 հաշվով հաղթեց «Ռոմային»։ «Ներաձուրիի» հաղթական գոլը 6-րդ րոպեին խփեց Անժ-Յոան Բոնին։ Հանդիպման հերոս դարձավ միլանյան գրանդի դարպասապահ Յան Զոմերը` կատարելով 5 սեյվ։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` 74-րդ րոպեին զգուշացվելով դեղին քարտով։ «Ինտերը» 15 միավորով գլխավորեց […]

Ռոնալդուն ֆանտաստիկ հարվածով խփել է կարիերայի 949-րդ գոլը 🎥

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ալ Ֆաթեհին»։ Տանտերերից 60-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով մրցակցի դարպասը գրավել է Կրիշտիանու Ռոնալդուն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը խփել է կարիերայի 949-րդ գոլը։ Ի դեպ, 40-ամյա հարձակվողն աչքի ընկնելուց ընդամենը մեկ րոպե առաջ չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից […]

«Նապոլին» սենսացիոն պարտություն է կրել 🎥

Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» մրցակցի դաշտում 0:1 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Տորինոյից»։ Հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին խփել է Ջովանի Սիմոենոն։ Ընդ որում, արգենտինացի հարձակվողը վարձավճարով է հանդես գալիս «Տորինոյում». նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է հենց «Նապոլիին»։ «Աձուրին» մնացել է 15 միավորով և երկրորդ տեղում է, «Տորինոն» 8 միավորով բարձրացել […]

Միրանյանը երկրորդ գոլն է խփել նոր ակումբում` օգնելով հաղթանակ տանել 🎥

Իսրայելի Սուպերլիգայի 7-րդ տուրում «Բնեյ Սախնինը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Իրոնի Տիբերիասին»։ Տանտերերից հաշիվը 5-րդ րապեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը` «Բնեյ Սախնինում» խփելով երկրորդ գոլը։ 29-ամյա ֆուտբոլիստը 84-րդ րոպեին չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։ «Բնեյ Սախնինը» 10 միավորով բարձրացել է 7-րդ տեղ, «Իրոնի Տիբերիասը» 9 միավորով 9-րդն է։ Հ․Գ․ […]

1 145 146 147 148 149 2,104