Author Archives: Miqayel

Սպերցյանը 50-րդ գոլն է խփել «Կրասնոդարում»` օգնելով հաղթանակ տանել 🎥

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում 2:0 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին»։ Գործող չեմպիոնից 43-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` «Կրասնոդարում» խփելով 50-րդ գոլը։ «Ցլերը» 26 միավորով գլխավորել են մրցաշարային աղյուսակը, «Դինամոն» 10 միավորով 13-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

«Բարսան» 90+3-րդ րոպեին թրիլերային հաղթանակ կորզեց «Ժիրոնայից» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում մեծ դժվարությամբ կոտրեց «Ժիրոնայի» դիմադրությունը` հաղթելով 2:1 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից հաշիվը 13-րդ րոպեին բացեց Պեդրին, որին հյուրերը 20-րդ րոպեին պատասխանեցին Աքսել Վիցելի դիպուկ ծհարվածով։ Երկարվ ժամանակ «Ժիրոնային» հաջողվում էր պահել ոչ-ոքի արդյունքը, սակայն 90+3-րդ րոպեին Ռոնալդ Արաուխոն խփեց «բլաուգրանայի» հաղթական գոլը։ «Բարսելոնան» 22 միավորով գլխավորեց […]

Հոլանդը կրկին փայլում է. «Սիթին» հաղթեց` բարձրանալով առաջին տեղ 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ «Քաղաքաբնակներից» կրկին փայլեց Էրլինգ Հոլանդը` գրանցելով դուբլ։ Նորվեգացի հարձակվողը բոլոր մրցաշարերում աչքի ընկավ 11-րդ անընդմեջ խաղում։ Նա աչքի է ընկել 21 անգամ։ «Սիթին» վաստակեց 16 միավոր` բարձրանալով երկրորդ տեղ, «Էվերթոնը» 11 միավորով 10-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ծառուկյան. «Շատ հաճելի կլինի հրավիրվել Հայաստանի հավաքական»

Ռուսական «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը հայտնել է, որ կցանկանար հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. «Հունգարիային և Իռլանդիային պարտվեցինք չիրացրած գոլային պահերի և, հավանաբար, կենտրոնցվածության պակասի պատճառով։ Իռլանդացիների դեմ խաղում Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ, ու միշտ դժվար է խաղալ 10 ֆուտբոլիստով։ Պետք էր գոլ խփել նախքան կարմիր քարտը։ Այժմ պետք է կենտրոնանալ մյուս խաղերի վրա […]

Աղբյուր. Բարսեղյանը կարող է ավարտել միջազգային կարիերան

Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մտադիր է ավարտել միջազգային կարիերան ու այլևս հանդես չգալ Հայաստանի ազգային հավաքականում, սոցցանցերում գրում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։ Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրի խաղից (0:1) հետո 32-ամյա ֆուտբոլիստը հանդերձարանում որոշման հայտնել է ազգային թիմում խաղընկերներին։ Բարսեղյանի որոշումը վերջնական չէ, սակայն […]

Sky Sports-ը կանխատեսել է` երբ Ռոնալդուն կխփի 1000-րդ գոլը

Սաուդյան «Ալ Նասրի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի 1000-րդ գոլը կխփի 2026թ. հոկտեմբերին, հայտնում է Sky Sports-ը։ Բրիտանական հեղինակավոր պարբերականը նման կանխատեսում է արել` հիմնվելով «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի ներկայիս ադրյունավետության վրա։ Sky Sports-ը հաշվի է առել, որ Պորտուգալիան, ամենայն հավանականությամբ, կմասնակցի աշխարհի 2026թ. առաջնությանը, իսկ Ռոնալդուն մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ […]

Քոուլ Պալմերը կշարունակի բացակայել դեռ երկար ժամանակ

«Չելսիի» առաջատար Քոուլ Պալմերն աճուկի վնասվածքի պատճառով կբացակայի ևս 6 շաբաթ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Քոուլը կբացակայի դեռ 6 շաբաթ։ Բժիշկները հրաշագործներ չեն։ Հուսով ենք, որ 6 շաբաթից նա շարք կվերադառնա։ Իհարկե, Պալմերի հետ ամեն ինչ կարգին կլինի։ Կարող եմ միանշանակ ասել, որ վիրահատության կարիք չկա»,- հաստատել է լոնդոնյան գրանդի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։ […]

Պաշտոնական. Պատրիկ Կլույվերտը պաշտոնանկ է արվել

Պատրիկ Կլույվերտն ազատվել է Ինդոնեզիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Նիդերլանդցի լեգենդար ֆուտբոլիստը պաշտոնը զբաղեցնում էր 2025թ. հունվարից։ Ինդոնեզացիները նրա գլխավորությամբ նրա գլխավորությամբ 8 խաղում 3 հաղթանակ են տարել, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 4 պարտություն։ 49-ամյա մասնագետի հեռացման պատճառը եղել է հավաքականի հետ աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր չնվաճելը։ Ինդոնեզիայի հավաքականն […]

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի նախանական զամբյուղը վիճակահանության ժամանակ

Հաստատվել են Ազգերի լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի վիճակահանության նախնական զամբյուղները, գրում է Wikipedia-ն։ Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա C դիվիզիոնում ու վիճակահանության ժամանակ կլինի երկրորդ զամբյուղում։ C դիվիզիոնի վիճակահանության զամբյուղները. Առաջին զամբյուղ – Իսլանդիա, Ալբանիա, Չեռնոգորիա, Ղազախստան։ Երկրորդ զամբյուղ – Ֆինլանդիա, Սլովակիա, Բուլղարիա, Հայաստան։ Երրորդ զամբյուղ – Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Կիպրոս, Էստոնիա։ Չորրորդ զամբյուղ – […]

41-ամյա Տիագո Սիլվայի` ակրոբատիկ հարվածով 90+8-ին խփած անհավատանակ հաղթական գոլը 🎥

Բրազիլիայի Ա սերիայի 28-րդ տուրում «Ֆլումինենսեն» լեգենդար «Մարականա» ստադիոնում 1:0 հաշվով հաղթել է «Ժուվենտուդեին»։ Հանդիպման միակ գոլը 90+8-րդ րոպեին խփել է լեգենդար պաշտպան, «Ֆլումինենսեի» ավագ, 41-ամյա Տիագո Սիլվան` մրցակցի դարպասը գրավելով ակրոնատիկ անհավանական հարվածով։ Լուիս Սուբելդիայի գլխավորած թիմը 41 միավորով 7-րդ տեղում է, «Ժուվենտուդեն»` 23 միավորով 19-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am GOLAAAAAAÇO DO THIAGO […]

1 146 147 148 149 150 2,104