Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում», հայտնում է Ajansspor-ը։ Թուրքական ակումբի գլխավոր մարզիչ Օկան Բուրուկը ստեղծագործ կիսապաշտպան է փնտրում։ 51-ամյա մասնագետի ընտրությունը կանգ է առել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի վրա։ Ստամբուլյան ակումբը 2026թ. ձմռանը Սպերցյանի տեղափոխությա հարցում պատրաստվում է տրանսֆերային առաջարկ կատարել «Կրասնոդարին»։ Ռուսաստանի չեմպիոնը մտադիր է դիտարկել թիմի ավագի վերաբերյալ ստացած […]