Մխիթարյանը`   SofaScore-ի վարկածով խորհրդանշական հավաքականում
Մխիթարյանը` SofaScore-ի վարկածով խորհրդանշական հավաքականում
30/08/2021 - 16:17

Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 4:0 ջախջախեց առաջնության նորեկ «Սալերնիտանային»։

Հռոմեական ակումբի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ դաշտում անցկացրել 70 րոպե։

Հայազգի կիսապաշտպանն այդ խաղում գրանցած ցուցանիշենրի համար հեղինակավոր SofaScore կայքի կողմից ստացել է 7.9 գնահատականը` ընդգրկվելով Ա սերիայի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

Ըստ կայքի գնահատականների` Ա սերիայի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ – Գուլեմիո Վիկարիո («Էմպոլի», 8.3)

Պաշտպաններ – Բերաթ Ջիմսիթի («Ատալանտա», 7.6), Կալիդու Կուլիբալի («Նապոլի», 7.5), Գարի Մեդել («Բոլոնիա», 7.8)

Կիսապաշտպաններ – Հենրիխ Մխիթարյան («Ռոմա», 7.9), Լորենցո Պելեգրինի («Ռոմա», 8.3), Լուիս Ալբերտո («Լացիո», 9.8), Նաուել Մոլինա («Ուդինեզե», 9)

Հարձակվողներ – Օլիվիե Ժիրու («Միլան», 8.5), Չիրո Իմոբիլե («Լացիո», 8.7), Խոակին Կոռեա («Ինտեր», 8.4)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026