Դանիայի հավաքականը շարունակում է հաղթարշավը🎥

Դանիայի հավաքականը շարունակում է հաղթարշավը🎥

02/09/2021 - 01:30

Մեկնարկեց ԱԱ-2022-ի որակավորման փուլի 4-րդ տուրը։

F խմբի առաջատար Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Շոտլանդիայի ընտրանու դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց դանիացիների առավելությամբ, որի ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալն երկու գնդակի առավելություն ստացան, իսկ գոլերի հեղինակներ դարձան համապատասխանաբար Դանիել Վասն ու Յոաքիմ Մելյեն։

Հատկանշական է, որ գոլերը գրանցվեցին 14-րդ ու 15-րդ րոպեներին։

Երկրորդ խաղակեսն էլ հիմնականում անցավ հավասար պայքարում և այլևս գոլեր չտեսանք։

Այսպիսով, Դանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Շոտլանդիային։

F խմբի շրջանակում կայացել է ևս երկու հանդիպում.

Ֆարերյան Կղզիներ 0:4 Իսրայել

Մոլդովա 0:2 Ավստրիա

Խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Դանիա – 12 միավոր
  2. Իսրայել – 7 միավոր
  3. Ավստրիա – 7 միավոր
  4. Շոտլանդիա – 5 միավոր
  5. Ֆարերյան Կղզիներ – 1 միավոր
  6. Մոլդովա – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023