Չեռնոգորիան դրամատիկ պայքարում միավորներ խլեց Թուրքիայից🎥

Չեռնոգորիան դրամատիկ պայքարում միավորներ խլեց Թուրքիայից🎥

02/09/2021 - 10:58

2022 թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին G խմբում ընդգրկված Թուրքիայի ու Չեռնոգորիայի հավաքականները։

Հանդիպումը մեկնարկել էր և ընթանում էր Թուրքիայի հավաքականի առավելությամբ, որի ֆուտբոլիստները բավական արագ ստացան երկու գնդակի առավելություն։

Նախ 9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Չենգիզ Ունդերը, ապա 31-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Յազիջին։

Սակայն, նախքան ընդմիջման գնալը` 41-րդ րոպեին, բալկանները, մեկ գնդակ հետ բերեցին, որն իր անվան դիմաց գրանցեց Ադամ Մարուշիչը։

Երկրորդ խաղակեսում էլ, ճիշտ է, գնդակին ավելի շատ տիրում էին Շոնել Գյունեշի սաները (61%), սակայն, կարելի է ասել, որ խաղը հավասար պայքարում էր ընթանում։

Երկար ժամանակ որևէ դարպասի գրավում չէր արձանագրվել, և երբ թվում էր, թե Թուրքիայի հավաքականը հաղթանակ կտոնի, հանդիպման հյուրերը 90+7-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը. տուգանայինի իրացումից հետո հիասքանչ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ռիստո Ռադունովիչը։

Այսպիսով, խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

G խմբի շրջանակում կայացել է ևս երկու հանդիպում.

Նորվեգիա 1:1 Հոլանդիա

Լատվիա 3:1 Ջիբրալթար

Այդ խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Թուրքիա – 8 միավոր
  2. Հոլանդիա – 7 միավոր
  3. Չեռնոգորիա – 7 միավոր
  4. Նորբեգիա – 7 միավոր
  5. Լատվիա – 4 միավոր
  6. Ջիբրալթար – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023