Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ֆարերյան Կզիներին🎥

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ֆարերյան Կզիներին🎥

02/09/2021 - 22:02

Եվրո-2023-ի որակավորման փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը Երևանում մրցեց Ֆարերյան Կղզիների իրենց հասակակիցների ընտրանու դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում Ռաֆայել Նազարյանի սաներն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 2:0 հաշվով։

Խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական անգամ աչքի ընկան Նարեկ Գրիգորյանն ու Միքայել Միրզոյանը` ապահովելով մեր թիմի հաղթանակը։

Հայաստանի երիտասարդական հավաքականն այս ընտրական փուլում տարավ իր առաջին հաղթանակը և H խմբի շրջանակում վաստակեց 3 միավոր ու հարձրացավ 3-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023