Author Archives: Miqayel

Աշխարհի ամենաթանկ առաջնությունները` առանց թոփ-5 լիգաների 📸

Հեղինակավոր Transfermarkt կայքը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ առաջնությունները` առանց թոփ-5 լիգաների։ Համեմատության համար` նշենք, որ աշխարհի ամենաթանկարժեք առաջնությունն Անգլիայի Պրեմիեր լիգան է (20 ակումբ, 12,77 միլիարդ եվրո), որին հաջորդում են Իսպանիայի Լա լիգան (20, 5,57 միլիարդ եվրո), Իտալիայի Ա սերիա (20, 5,44 միլիարդ եվրո), Գերմանիայի Բունդեսլիգան (18, 4,65 միլիարդ եվրո) և Ֆրանսիայի Լիգա 1-ը (18, […]

Նարեկ Գրիգորյանը փայլել է` գոլ ու ասիստ գրանցելով 🎥

Ռումինիայի Սուպերլիգայի 15-րդ տուրում «Ֆարուլը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Չիկսերեդա Մերկուրիա Չուկին»։ Տանտերերից փայլել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը` գրանցելով գոլ ու ասիստ։ 24-ամյա վինգերը 14-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել Իոնուց Վինեին, իսկ 40-րդ րոպեին ինքն է աչքի ընկել դարպասի գրավմամբ։ Գրիգորյանը վերջին չորս խաղում երկու գոլ է խփել, կատարել […]

Էմմա Պողոսյանը ռեկորդներով դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն 🎥

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում Էմմա Պողոսյանը (86կգ) դարձավ չեմպիոն։ 19-ամյա ծանրորդը հանդես եկավ երիտասարդների պայքարում` երկամարտի 241կգ (105+136) արդյունքով նվաճելով ոսկե մեդալ։ Նա պոկում վարժությունում արժանացավ արծաթե, իսկ հրումում` ոսկե մեդալի։ Հայ մարզուհին հրում վարժությունում ու երկամարտում էլ Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեց։ Նա 2024թ. սեպտեմբերին էլ երիտասարդների […]

Աղբյուր. Թիկնիզյանը չի հրավիրվի Հայաստանի հավաքական

«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի հրավիրվի Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ խաղերին, հայտնում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։ 26-ամյա ֆուտբոլիստի ապագան հավաքականում նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի օրոք մեծ հարցականի տակ է։ Թիկնիզյանը Հայաստանի հավաքական է հրավիրվում 2023թ. մարտից, 26 խաղում խփել է 1 գոլ, կատարել 6 ասիստ։ Հայաստանի հավաքականն […]

Անթոնին երկու ֆանտաստիկ գոլ է խփել` օգնելով «Բետիսին» հաղթել խոշոր հաշվով 🎥

Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում «Բետիսը» Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Մալյորկային»։ Անդալուզյան ակումբից հիասքանչ հանդիպում է անցկացրել Անթոնին` գրանցելով դուբլ ու ասիստ։ 25-ամյա վինգերը երկու ֆանտաստիկ գոլ է խփել, ինչպես նաև օգնել է աչքի ընկնել Էզ Աբդեին։ Բրազիլացի ֆուտբոլիստը «Բետիս» տեղափոխվելուց հետո 35 խաղում խփել է 14 գոլ, կատարել […]

Դիբալայի ճակատագրական վրպումը. «Միլանը» հաղթել է «Ռոմային» 🎥

Իտալիայի Ա սերիայի 10-րդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Ռոմային»։ «Սան Սիրո» ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 39-րդ րոպեին խփել է Ստրախինիա Պավլովիչը։ Հյուրերը 82-րդ կարող էին խփել պատասխան գոլն ու խուսափել պարտությունից, բայց «ջալոռոսիի» առաջատար Պաուլո Դիբալան չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից։ «Ռոսոներիին» փրկել է դարպասապահ Մայք Մենյանը։ Ֆրանսիացի դարպասապահն այս […]

«Բարսան» ուշքի է գալիս «Էլ Կլասիկոյում» կրած պարտությունից` հաղթելով «Էլչեին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից գոլերը խփեցին Լամին Յամալը, Ֆերան Տորեսն ու Մարկուս Ռեշֆորդը։ Հյուրերից աչքի ընկավ Ռաֆա Միրը։ «Բլաուգրանան» առաջին հաղթանակը տարավ նախորդ տուրում «Էլ Կլասիկոյում» Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից (1:2) հետո` 25 միավորով վերադառնալով երկրորդ տեղ։ «Էլչեն» 14 միավորով […]

Հոլանդը շարունակում է փայլել. «Ման. Սիթին» հաղթեց «Բորնմութին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։ «Քաղաքաբնակներից» հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Էրլինգ Հոլանդը` գրանցելով դուբլ։ Նորվեգացի հարձակվողը 13 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հոլանդին երկու դեպքում էլ ասիստ է գրանցել Ռայան Շերկին։ «Սիթիից» մեկ գոլ էլ խփել է Նիկո Օ’Ռայլին, իսկ «Բորնմութից» աչքի է ընկել Տայլեր Ադամսը։ […]

«Ատլետիկոն» հիացնում է` խոշոր հաշվով հաղթելով «Սևիլիային» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանո» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Սևիլիային»։ «Ռոխիբլանկոսը» գոլերը խփել է երկրորդ խաղակեսում. մեկական անգամ աչքի են ընկել Խուլիան Ալվարեսը, Տիագո Ալմադան ու Անտուան Գրիզմանը։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 22 միավորով չորրորդ տեղում է։ Մադրիդյան գրանդը միավորների քանակով հավասարվել է երրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնային»։ «Բլաուգրանան», սակայն, ընթացիկ տուրում […]

«Լիվերպուլն» ուշքի է գալիս` հաղթելով «Ասթոն Վիլային» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ են խփել Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի նախորդ չորս խաղերում պարտվել էր։ «Լիվերպուլը» 18 միավորով երրորդ տեղ է բարձրացել։ «Վիլան» 15 միավորով 11-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 134 135 136 137 138 2,104