Երիտասարդական և Մ23 ԵԱ. Հայաստանը հաղթեց մեդալային հաշվարկում 📸
Ալբանիայի Դուրես քաղաքում ավարտված ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը հաղթեց մեդալային հաշվարկում։ Հայ ծանրորդները նվաճեցին երկամարտի 13 մեծ մեդալ` 7 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե։ Երկրորդ տեղը 16 մեդալով զբաղեցրեց Թուրքիայի թիմը` 5 ոսկի, 8 արծաթ ու 3 բրոնզ։ Չորրորդը 10 մեդալով (4-ական ոսկի ու արծաթ, 2 բրոնզ) Վրաստանն է։ […]