Author Archives: Miqayel

Երկու գրանդ ակումբներ ֆավորիտ են Դիբալայի հետ պայմանագիր կնքելու հարցում

Ինչպես հայտնի է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, արգենտինացի ֆուտբոլիստը կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի։ Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստը պետք է ընտրություն կատարի «Ինտերի» և ՊՍԺ-ի միջև, որոնք ֆավորիտ են նրա հետ պայմանագիր կնքելու հարցում։ հաղորդվում է, որ Դիբալայի […]

Սալահը խոշոր աշխատավարձ է պահանջել Բարսելոնայից

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Սալահի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Ինչպես տեղեկացնում է As-ը, 29-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված է եղել «Բարսելոնան», սակայն կատալոնական ակումբը հրաժարվել է նրան գնելու գաղափարից։ Բանն այն է, որ […]

Պոչետինո. «Այժմ ես չեմ քննարկում իմ ապագան»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է իր ապագայի մասին. «Այժմ ես չեմ քննարկում իմ ապագան. դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ։ Նախքան որոշումներ կայացնելը պետք ամեն ինչ վերլուծենք»,- նշել է արգենտինացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալ Մադրիդից» կրած պարտությունից (1:3) և մրցաշարից […]

Արսենալի դահիճը. Քրիսթալ Փելասը ջախջախեց «զինագործներին»🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Քրիսթալ Փելասը» «Սելհերսթ Պարկ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «արծիվները» մրցակցին ջախջախեցին 3:0 հաշվով։ Պատրիկ Վիերայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ժան-Ֆիլիպ Մատետան, Ջորդան Այուն ու Վիլֆրիդ Զահան։ Այս հաղթանակից հետո «Փելասը» վաստաեց 37 միավոր` բարձրանալով 9-րդ հորիզոնան։ «Արսենալը», […]

Միլանը չկարողացավ կոտրել Բոլոնիայի դիմադրությունը` կորցնելով անչափ կարևոր միավորներ

Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն Ստեֆանո Պիոլիի սաները ոչ մի կերպ չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոսներից դարձավ «Բոլոնիայի» դարպասապահ Լուկաշ Սկորուպսկին, ով իր անվան դիմաց 6 սեյվ գրանցեց։ Այս ոչ-ոքիից […]

Բարսելոնան կվերսկսի բանակցությունները Դեմբելեի հետ

«Բարսելոնան», ամեն դեպքում, որոշել է ևս մեկ փորձ ձեռնարկել` Ուսման Դեմբելեի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, կատալոնական ակումբը ֆրանսիացի վինգերի հետ կվերսկսի բանակցությունները։ Սպասվում է, որ առաջիկա օրերին «բլաուգրանայի» սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին Մարոկկոյում կհանդիպի Մուսա Սիսոկոյի հետ, ով 24-ամյս ֆուտբոլիստի գործակալն է։ Նշվում է, որ Ալեմանին արդեն մեկնել է Մարոկկոյի Մարակեշ […]

Սիմեոնե. «Ման Սիթին ավելի ուժեղ ֆուտբոլիստներ ունի, քան Ատլետիկոն»

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Մանչեսթեր Սիթի» դեմ։ Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ – «Մանչեսթեր Սիթին» և Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի ֆավորիտներ են։ Նրանց վրա շա՞տ են ճնշում գործադրում։ – Ամբողջ ճնշումը մեզ վրա է, չնայած ես վստահ չեմ, […]

Լուի վան Գալը հայտարարել է, որ տառապում է շագանակագեղձի քաղցկեղով

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ տառապում է շագանակագեղձի քաղցկեղով. «Ֆուտբոլիստները տեղյակ չեն դրա մասին։ Նրանք տեսնում են այտերիս կարմրությունն ու ժպիտը և մտածում. «Ի՜նչ առողջ մարդ է»։ Սակայն, ցավոք, դա այդպես չէ։ Շագանակագեղձի քաղցկեղի դեպքերի 90%-ը մահացու չէ, սակայն այն ինձ մոտ չարորակ էր, և ես ճառագայթային թերապիայի 25 կուրս […]

Ռաբիո. «Դժվար է 11 հոգով խաղալ 12-ի դեմ»

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս ծանր պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։ Խաղի միակ գոլը 45+4-րդ րոպեին խփեց «ներաձուրիների» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Հատկանշական է, որ թուրք ֆուտբոլիստի առաջին հարվածից հետո «Յուվենտուսին» փրկեց դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, սակայն, քանի որ թուրինյան ակումբի պաշտպան Մաթիաս դե Լիխտը ժամանակից շուտ մտել էր […]

Մբապեն կարիերայի լավագույն ցուցանիշն է գրանցել

Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Լորյանին»։ Հանդիպման հերոս դարձավ փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն, ով իր անվան դիմաց 2 գոլ և 3 գոլային փոխանցում գրանցեց։ Ինչպես տեղեկացնում է OptaJean-ը, 23-ամյա հարձակվողը կարիերայում առաջին անգամ մեկ խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ` ցույց տալով […]

1 1,193 1,194 1,195 1,196 1,197 2,104