Ռաբիո. «Դժվար է 11 հոգով խաղալ 12-ի  դեմ»

Ռաբիո. «Դժվար է 11 հոգով խաղալ 12-ի դեմ»

04/04/2022 - 14:12

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս ծանր պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։

Խաղի միակ գոլը 45+4-րդ րոպեին խփեց «ներաձուրիների» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Հատկանշական է, որ թուրք ֆուտբոլիստի առաջին հարվածից հետո «Յուվենտուսին» փրկեց դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, սակայն, քանի որ թուրինյան ակումբի պաշտպան Մաթիաս դե Լիխտը ժամանակից շուտ մտել էր տուգանային հրապարակ, գլխավոր մրցավար Մասիմիլանո Իրատին, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, վերանշանակեց 11-մետրանոցը, ինչից հետո էլ գրանցվեց դարպասի գրավումը։

Հանդիպմից հետո «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն դժգոհել է մրցավարի գործողություններից.

«Դժվար է 11 հոգով խաղալ 12-ի դեմ։ Հուսով եմ` հաջորդ խաղերում մրցավարներն ավելի լավ կսպասարկեն։

Կարևոր է բարձրաձայնել, երբ մրցավարը սխալներ է թույլ տալիս, որոնք այս խաղում չափազանց շատ էին»,- ֆրանսիացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Sport Mediaset-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023