Միլանը չկարողացավ կոտրել Բոլոնիայի դիմադրությունը` կորցնելով անչափ կարևոր միավորներ

Միլանը չկարողացավ կոտրել Բոլոնիայի դիմադրությունը` կորցնելով անչափ կարևոր միավորներ

05/04/2022 - 00:44

Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն Ստեֆանո Պիոլիի սաները ոչ մի կերպ չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպման հերոսներից դարձավ «Բոլոնիայի» դարպասապահ Լուկաշ Սկորուպսկին, ով իր անվան դիմաց 6 սեյվ գրանցեց։

Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 67 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Նշենք, որ «Միլանի» մոտակա հետապնդողներ «Նապոլին» ու «Ինտերն» ունեն համապատասխանաբար 66 և 63 միավոր։

«Ներաձուրիները», համաքաղաքացիների համեմատ էլ, մեկ հանդիպում պակաս են անցկացրել, որի շրջանակում նույնպես մրցելու են «Բոլոնիայի» դեմ։

«Բոլոնիան», 34 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023