Author Archives: Miqayel

Ազգերի լիգա. Իտալիան ու Գերմանիան չպարզեցին հաղթողին🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Իտալիայի հավաքականը` Բոլոնիայում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց երկու գոլ. նախ 70-րդ րոպեին «սկուադրա աձուրիին» առաջ մղեց Լորենցո Պելեգրինին, ապա 73-րդ րոպեին «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը խփեց Յոզուա Կիմիխը։ Սյսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Հունգարիա 1:0 Անգլիա […]

Հունգարիայի հավաքականը վերջին 60 տարվա լավագույն արդյունքն է գրանցել

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Հունգարիայի հավաքականը 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Հունգարիան 1962 թ. մայիսի 31-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «երեք առյուծներին»։ Այդ ժամանակ կողմերն ընդգրկված են եղել աշխարհի 1962 թ. առաջնության միևնույն խմբում, ու «մագյարները» հաղթեցին 2:1 հաշվով։ Դրանից հետո կողմերն անցկացրել էին […]

Ազգերի լիգա. Հունգարիան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Անգլիային🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Հունգարիայի հավաքականը` Բուդապեշտի «Պուշիաշ Արենա» մարզադաշտում մրցեց Անգլիայի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 64-րդ րոպեին Հունգարիայի հավաքականին անակնկալ հաղթանակ պարգևեց Դոմինիկ Սոբոսլային, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Նշենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում. Իտալիան սեփական հարկի տակ կմրցի Գերմանիայի դեմ։ […]

Իտալիա – Գերմանիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ կմրցի Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ծանրամարտի ԵԱ. Արսեն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` հունիսի 4-ին, պայքարի մեջ մտան նաև մինչև 109 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Արսեն Մարտիրոսյանը, ով երկամարտի 371 կգ արդյունքով (170+201 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նշենք, որ Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը պոկում վարժությունում, 172 կգ արդյունքով, նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ […]

Էդուարդ Սպերցյանի հիասքանչ գոլն Իռլանդիայի դեմ խաղում🎥

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Իռլանդիային։ Հանդիպման միակ գնդակը 74-րդ րոպեին խփեց Էդուարդ Սպերցյանը` հեռահար հարվածով դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի հավաքականը հիանալի խաղով հաղթեց Իռլանդիային🎥

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Իռլանդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկում Հայաստանի հավաքականը որոշակի ակտիվություն ցուցաբերեց. փորձեցին աչքի ընկնել Վահան Բիչախչյանն ու Տիգրան Բարսեղյանը, սակայն նրանք վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Խոակին Կապառոսի թիմի մեկնարկային ակտիվությունից հետո իռլանդացիները տիրեցին նախաձեռնությանն ու այն պահեցին մինչև ընդմիջման գնալը։ […]

Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը դարձավ փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` հունիսի 4-ին, պայքարի մեջ մտան մինչև 102 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ` ի դեմս Սամվել Գասպարյանի, ով երկամարտի 390 կգ արդյունքով (176+214 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Նշենք, որ 24-ամյա ծանրորդը հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե, իսկ պոկում վարժությունում` փոքր բրոնզե մեդալ։ […]

Հայաստան – Իռլանդիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը` Երևանի Վազգեն Սարսգյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Նկունկուի կրնկով կատարած գոլային փոխանցումը, Բենզեմայի հիանալի անցումն ու գոլը🎥

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրում Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց Դանիայից։ 51-րդ «եռագույնների» հարձակվողներ Քրիստոֆեր Նկունկուն կրնկով կատարած փոխանցումով հարվածային դիրք դուրս հերեց իր թիմակից Կարիմ Բենզեմային, ով անհատական հիանալի անցումից հետո գրավեց մրցակցի դարպասն ու բացեց հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,123 1,124 1,125 1,126 1,127 2,104