Ազգերի լիգա. Հունգարիան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Անգլիային🎥

Ազգերի լիգա. Հունգարիան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Անգլիային🎥

04/06/2022 - 21:54

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Հունգարիայի հավաքականը` Բուդապեշտի «Պուշիաշ Արենա» մարզադաշտում մրցեց Անգլիայի ընտրանու դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 64-րդ րոպեին Հունգարիայի հավաքականին անակնկալ հաղթանակ պարգևեց Դոմինիկ Սոբոսլային, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Նշենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում. Իտալիան սեփական հարկի տակ կմրցի Գերմանիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023