Ռեալը  մոտ է խոշոր տրանսֆեր ավարտին հասցնելուն

Ռեալը մոտ է խոշոր տրանսֆեր ավարտին հասցնելուն

07/06/2022 - 11:43

«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Չաումենին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբը շատ մոտ է գործարքը վերջնական ավարտին հասցնելուն. «Ռեալի» ներկայացուցիչները բավական հաջող բանակցություններ են վարում «Մոնակոյի» ղեկավարության հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` բանակցությունները շարունակվելու են առաջիկա ժամերին։

Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «սերուցքայինները» դեռևս մայիսի 22-ին են ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության հասել մոնեգասկյան ակումբի հետ, սակայն գործարքի վերաբերյալ որոշ կետեր պետք է դեռևս քննարկվեն։

Սպասվում էր, որ «Ռեալը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մոնակոյին» կվճարի 80 մլն եվրո, որին հետագայում կավելանան նաև տարբեր հավելավճարներ։

Ֆրանսիացի կիսապաշտպանը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հավելենք, որ Օրելյեն Չաումենին «Մոնակոյի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023