Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց ռումինական «Կլուժի» դեմ։ Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հյուրերի առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն ամեն անգամ «Փյունիկին» փրկում էր Դավիթ Յուրչենկոն։ 36-ամյա դարպասապահն առաջին կեսում կատարեց 3 սեյվ։ Եղիշե Մելիքյանի թիմը շեշտը դրել […]
Ավելին
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրում` Լեհաստանի Լոձ քաղաքի «Միյեսկի» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Ուկրաինայի և Հայաստանի հավաքականները։ Հանդիպման առաջին կեսում ուկրաինացիներն ունեին տարածքային մեծ առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 72%-ը, սակայն Ալեքսանդր Պետրակովի թիմն այդ ընթացքում ստեղծեց միայն մեկ իրական գոլային պահ, երբ 7-րդ րոպեին Ռոման Յարեմչուկի հարվածից հետո մեր հավաքականին […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն» մարզիչ» անվանակարգերի քվեարկության սկիզբը` հրապարակելով նաև մրցանակների հավակնորդներին։ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են հետևյալ թեկնածուները. Դավիդ Յուրչենկո («Ալաշկերտ») Վարազդատ Հարոյան («Կադիս») Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ») Անդրե Չալըշըր («Սիլկեբորգ») Հրայր Մկոյան («Արարատ») Կամո Հովհաննիսյան («Կայրաթ») Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»)   Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա») Ժիրայր Մարգարյան («Արարատ») […]
Ավելին
Օգոստոսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը, ով առաջին անգամ էր դեմ առ դեմ հանդիպում լրագրողների հետ։ Իսպանացի մասնագետը մամուլի ասուլիս սկզբում հրապարակեց այն 27 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են հավաքական, որպեսզի պատրաստվեն սեպտեմբերին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի առաջիկա երեք հանդիպումներին։ Միստերը հավաքական է հրավիրել […]
Ավելին
Վելիկի Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի իրենց գործընկերների դեմ։ Հանդիպման հենց մեկնարկում` 4-րդ րոպեին, մերոնք կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Էդգար Բաբայանի հեռահար հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։ Այդ դրվագից հետո Խորվաթիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը և մեծ առավելություն ուներ, ինչի արդյունքում 24-րդ րոպեին Լուկա Մոդրիչի իրացրած անկյունային հարվածից […]
Ավելին
Ղազախստանը ներկայացնող Կարգանդայի «Շախտյորը» պայամանագիր է կնքել հայկական արմատներով ռուս դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ղազախական ակումբի պաշտոնական կայքից։ 33-ամյա դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Յուրչենկոյի վերջին ակումբը եղել է ռուսական «Ենիսեյը», որտեղից հեռացել էր նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ Ղազախստանում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն այլևս լեգիոներ […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023