Գոլառատ ֆուտբոլ Գլազգոյում. Ռեյնջերսն ու ՊՍՎ-ն չպարզեցին հաղթողին🎥

Գոլառատ ֆուտբոլ Գլազգոյում. Ռեյնջերսն ու ՊՍՎ-ն չպարզեցին հաղթողին🎥

17/08/2022 - 01:07

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ռեյնջերսը»` Գլազգոյի «Այբրոքս» մարզադաշտում, մրցեց ՊՍՎ-ի դեմ։

Ինչպես և ակնկալվում էր, հանդիպումն անցավ գոլառատ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։

«Ռենջերների» կազմից գոլերը խփեցին Անտոնիո Չոլակն ու Թոմ Լոուրենսը, իսկ Ռուդ վան Նիստելռոյի թիմի կազմից` Իբրահիմ Սանգարեն ու Արմանդո Օբիսպոն։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին` Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023