Author Archives: Miqayel

«Ատլետիկոն» «Բարսելոնայի» դեմ դիմակայություններում կրկնել է ՊՍԺ-ի ցուցանիշը 📸

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բարսելոնային» պայքարից դուրս թողնելուց հետո Մադրիդի «Ատելտիկոն» կատալոնական գրանդի դեմ դիմակայություններում կրկնել է «Պարի Սեն-Ժերմենի» տպավորիչ ցուցանիշը, հայտնում է Opta-ն։ «Ռոխիբլանկոսը» Չեմպիոնների լիգայում «Բլաուգրանային» պայքարից դուրս է թողել երրորդ անգամ։ Նման ցուցանիշ ունի միայն ՊՍԺ-ն։ Այդ ակումբները «ականջավոր գավաթի» համար մղվող պայքարում կատալոնական գրանդին ամենաշատն են հաղթել ընդհանուր դիմակայությունում։ Մադրիդյան գրանդն […]

ՉԼ. ՊՍԺ-ն նորից հաղթեց «Լիվերպուլին»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Պարի Սեն-Ժերմենը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում փարիզյան գրանդը սեփական դաշտում առավելության էր հասել նույն հաշվով։ Պատասխան մրցավեճում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն։ Հանդիպման հերոսներից էր նաև ՊՍԺ-ի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, որը 6 սեյվ կատարեց։ Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» […]

ՉԼ. «Ատլետիկոն» պարտվեց «Բարսային», բայց 9 տարի անց դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥

Մադրիդի «Ատլետիկոն» 9 տարի անց դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Չնայած «ռոխիբլանկոսը» քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Բարսելոնային», միևնույն է Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պայքարից դուրս թողեց «բլաուգրանային»։ «Ատլետիկոն» դիմակայության առաջին խաղում հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան մրցավեճում կատալոնական գրադից գոլերը խփեցին Լամին Յամալն ու Ֆերան Տոռեսը։ Տանտերերի վճռորոշ գոլը խփեց […]

ՉԼ. «Բարսելոնան» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Ատլետիկոյին» 🎥

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «բլաուգրանան» Լամին Յամալի և Ֆերան Տոռեսի գոլերի շնորհից հաղթում է 2:1 հաշվով։ «Ռոխիբլանկոսից» աչքի է ընկել Ադեմոլա Լուքմանը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին մրցավեճում «Ատլետիկոն» հյուրընկալելիս հաղթել է 2:0 հաշվով։

ՉԼ. Լուքմանը «Բարսայի» դեմ դիմակայությունում առաջ մղեց «Ատլետիկոյին» 🎥

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում մրցում է «Բարսելոնայի» դեմ։ 31-րդ րոպեին «ռոխիբլանկոսից» մրցակցի դարպասը գրավեց Ադեմոլա Լուքմանը, որը կրճատեց հաշիվը` 1:2։ Մադրիդյան գրանդը դիմակայությունում հաղթում է այժմ 3:2 հաշվով։ Առաջին մրցավեճում «Ատլետիկոն» առավելության է հասել 2:0 հաշվով։

ՉԼ.Ֆերան Տոռեսը խփեց «Բարսայի» երկրորդ գոլը 🎥

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ «Բլաուգրանայից» 24-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերան Տոռեսը` հաշիվը դարձնելով 2:0։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին մրցավեճում «Ատլետիկոն» հյուրընկալելիս հաղթել է 2:0 հաշվով։

Յամալը 4-րդ րոպեին առաջ մղեց «Բարսային» «Ատլետիկոյի» դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ «Բլաուգրանայից» հաշիվը 4-րդ րոպեին բացեց Լամին Յամալը։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին մրցավեճում «Ատլետիկոն» հյուրընկալելիս հաղթել է 2:0 հաշվով։

«Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

Եվրոպական թոփ-5 լիգաներում առաջին անգամ կին գլխավոր մարզիչ է նշանակվել 📸

«Ունիոն Բեռլինի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մուրի-Լուիզե Էտան, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 34-ամյա մասնագետը 2025թ. գլխավորում էր մայրաքաղաքային ակումբի կանանց Մ19 թիմը։ Նա մինչև այս աշխատել է միայն կանանց ֆուտբոլում։ Էտան եվրոպական թոփ-5 առաջնությունների պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչն է։ […]

«Նապոլիի» նախագահը յուրօրինակ փոփոխություններ է առաջարկել ֆուտբոլի համար

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտինսը մի շարք յուրօրինակ փոփոխություններ է առաջարկել ֆուտբոլի համար, հայտնում է The Athletic-ը։ «Առաջին հերթին, յուրաքանչյուր խաղակեսի տևողությունը 45-ից կկարճատեի ու կդարձնեի 25 րոպե, բայց տվյալ դեպքում դերասաններ պետք է չլինեն դաշտում։ Երկրորդ, դեղին քարտի համար ֆուտբոլիստին կհեռացնեի 5 րոպեով, կարմիրի դեպքում` 20։ Եթե հավաքենք Իտալիայի, Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի […]

1 2 3 4 5 2,104