Ալմերիան թրիլլերային պայքարում պահպանեց տեղը Լա լիգայում 🎥
Ավարտվեց իսպանական Լա լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, առաջնության ստորոտում բավական հետաքրքիր պայքար ծավալվեց։
«Ալմերիան», որը պայքարում էր տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար, հյուրընկալվելիս մրցեց որևէ մոտիվացիա չունեցող «Էսպանյոլի» դեմ (խմբ.` կատալոնական ակումբն արդեն դուրս էր մնացել ուժեղագույնների խմբից)։
Տեղը Լա լիգայում պահպանելու համար «Էսպանյոլի» դեմ խաղում «Ալմերիային» բավարար էր նաև ոչ-ոքի արդյունքը, սակայն նաև պետք էր, որ զուգահեռաբար «Վալյադոլիդը» չհաղթի «Խետաֆեին»։
Հանդիպումբը բավական բարդ ընթացք ստացավ, որի ընթացքում Ռուբիի թիմը երկու անգամ հայտնվեց պարտվողի դերում և այդ ընթացքում նույնիսկ նահաջեց վտանգավոր գոտի` 18-րդ հորիզոնական, սակայն, ամեն դեպքում, անդալուսական ակումբը կարողացավ չպարտվել ու խաղն ավարտել 3:3 հաշվով։
Զուգահեռաբար ընթացած «Վալյադոլիդ» – «Խետաֆե» հանդիպումն էլ ավարտվեց «Ալմերիայի» համար ձեռնտու` 0:0 հաշվով։
«Ալմերիայի» հերոսն Ադրիան Էմբարբան էր, ով 88-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրոնցն ու խփել իր թիմի համար այդքան ցանկալի գոլը։
Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում աչքի ընկավ դուբլով, «ռոխիբլանկոսի» կազմից մեկ գոլ էլ խփեց Էլ Բիլալ Տուրեն։
«Էսպանյոլի» գոլերը խփեցին Խավի Պուադոն, Ռոնայել Պիեր-Գաբրիելն ու 18-ամյա իտալացի հարձակվող Լուկա Կոլեոշոն։
Այսպիսով, «Ալմերիան» վաստակեց 41 միավոր և զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը` պահպանելով տեղը Լա լիգայում։
«Վալյադոլիդն» (40 միավոր) ու «Էսպանյոլն» (37) էլ առաջնությունն ավարտեցին համապատասխանաբար 18-րդ և 19-րդ հորիզոնականներում և հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Սեգունդայում։
Ավելացնենք, որ վերոնշյալ ակումբներից բացի Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնը լքել է նաև «Էլչեն»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիան Էմբարբա, Ալմերիա, Էլ Բիլալ Տուրե, Էլչե, Էսպանյոլ, Լա-լիգա, Խետաֆե, Ռուբի, Վալյադոլիդ