Դրամա Թուրինում. Նապոլին 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Յուվենտուսի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում, որտեղ առաջնության առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. Լուչիանո Սպալետիի թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին Ջակոմո Ռասպադորիի խփած գոլը։
Նշենք, որ մինչ այդ VAR համակարգը չեղարկեց «բյանկոներիների» խփած երկու գոլերը։
Համակարգը չարձանագրեց Անխել Դի Մարիայի և Դուշան Վլահովիչի խփած գոլերը։
Այսպիսով, «Նապոլին» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 78 միավոր և շարունակում է գլխավորել Ա սփրիայի մրցաշարային աղյուսակը։
«Աձուրիները» մոտակա հետապնդող «Լացիոյին» գերազանցում են 17 միավորով։
«Յուվենտուսը», 59 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անխել-դի-Մարիա, Դուշան Վլահովիչ, Լացիո, Լուչիանո-Սպալետի, Յուվենտուս, Նապոլի, Ջակոմո Ռասպադորի