Մեսսին նշել է, թե որ հավաքականներն են ԱԱ-2022-ի ֆավորիտները
Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսին Ole-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, թե որ հավաքականներն են ԱԱ-2022-ի ֆավորիտները.
– Հետևո՞ւմ եք այլ հավաքականների խաղերին։
– Այո, իհարկե, մենք հետևում ենք աշխարհի առաջնությանը, և եթե ստացվում է, դիտում ենք մյուս հավաքականների խաղերը։
Ինչպես ես ասել ասել եմ մրցաշարի մեկնարկից առաջ, Բրազիլիան շատ լավ է խաղում։ Չնայած Կամերունից կրած պարտությանը (0:1)` Բրազիլիան շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն դառնալու ֆավորիտներից մեկը, ինչպես և Ֆրանսիան։
Կա նաև Իսպանիան։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպես նրանք դուրս եկան փլեյ-օֆֆ` Իսպանիան հիանալի է խաղում։ Նրանց մոտ կա հստակ ձեռագիր և գիտեն` ինչ անել, երբ ստանում են գնդակը։ Նրանք շատ են տիրում գնդակին,- նշել է Մեսսին։
Հիշեցնենք, որ Արգենտինան դուրս է եկել ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում դեկտեմբերի 9-ին մրցելու է Հոլանդիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Լեո Մեսսի, Մունդիալ-2022, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական