ԱԱ-2022. Կամերունը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Բրազիլիային 🎥

ԱԱ-2022. Կամերունը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Բրազիլիային 🎥

03/12/2022 - 01:09

ԱԱ-2022-ի G խմբի 3-րդ տուրում Կամերունի հավաքականը մրցեց Բրազիլիայի դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ կամերունցիները հաղթեցին 1:0 հաշվով։

Ռիգոբեր Սոնգի թիմին հաղթանակ պարգևեց 90+2-րդ րոպեին Վենսան Աբուբաքարի խփած միակ գոլը։

Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը խփած գոլից հետո հանեց խաղաշապիկն, ստացավ երկրորդ դեղին քարտը` հեռացվելով դաշտից։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Սերբիա 2:3 Շվեյցարիա

G խմբի մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Բրազիլիա – 6 միավոր
  2. Շվեյցարիա – 6 միավոր
  3. Կամերուն – 4 միավոր
  4. Սերբիա – 1 միավոր

Այսպիսով, Բրազիլիան ու Շվեյցարիան նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Կամերունն ու Սերբիան լքեցին պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023