Անչելոտի. «Մբապեն այժմ լավագույնն է Եվրոպայում»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին` գնդակ բաց թողնելով 90+4-րդ րոպեին։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Լավագույն հանդիպումը չանցկացրինք, սակայն սա միայն դիմակայության առաջին հատվածն է։ Մեր դաշտում լրիվ այլ կերպ հանդիես կգանք։
Գնդակն առաջ փոխանցելիս մենք խնդիրներ ունեինք, շատ էր խոտանը, ինչպես նաև չէինք կարողանում հաղթել պրեսինգ-մենապայքարներում։ Մրցակիցը, իրոք, շատ լավ տեսք ուներ։
Պատասխան խաղում մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք, քանի որ արդեն զիջում ենք հաշվի մեջ։ Բացի դրանից, պետք է ավելի լավ աշխատենք գնդակով։
Պատասխան հանդիպմանը որակազրկման պատճառով չեն մասնակցի Կազեմիրոն և Ֆերլան Մենդին, և մենք ստիպված ենք փոխարինել նրանց։
Այդուհանդերձ, ինձ թվաց, որ այդ դեղին քարտերն ինչ-որ տեղ ավելորդ էին, ու ես այդ մասին փոխանցել եմ գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոյին։
Մբապեն այժմ լավագույնն է Եվրոպայում. նա վճռեց հանդիպման ելքը»,- «Պապա Կառլոյի» խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կազեմիրո, Կառլո Անչելոտի, Կիլիան-Մբապե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ֆերլան-Մենդի