Նեյմարի կրնկով  կատարած էսթետիկ փոխանցումը,  Մբապեի հիասքանչ անցումն  ու գոլը Ռեալի դեմ խաղում🎥

Նեյմարի կրնկով կատարած էսթետիկ փոխանցումը, Մբապեի հիասքանչ անցումն ու գոլը Ռեալի դեմ խաղում🎥

16/02/2022 - 10:43

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։

Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի 0:0 հաշվով, փարիզյան ակումբի հարձակվողներ Նեյմարն ու Կիլիան Մբապեն 90+4-րդ րոպեին հիասքանչ գրոհ զարգացրին ու ապահովեցին «Պարի Սեն-Ժերմենի» դրամատիկ հաղթանակը։

Նեյմարը կրնկով գնդակն ուղարկեց հարձակման ձախ եզրում գտնվող Կիլիան Մբապեին, ով թեթևությամբ շրջանցեց Լուկաս Վասկեսին ու Էդեր Միլիտաոյին` նպաստավոր դիրքից գնդակն ուղարկելով Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023